Զավեն Բարխուդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Բարխուդարյան
Ծնվել է1922
ԾննդավայրՏեղ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Խիզախության համար» շքանշան

Զավեն Գևորգի Բարխուդարյան (1922, Տեղ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Բաղդասարյանը ծնվել է 1922 թվականին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո աշխատել է գյուղի դպրոցում։ 1942 թվականի գարնանը մեկնել է բանակ։ 1943 թվականի հունվարից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը Բարխուդարյանը պատերազմի ռազմաճակատներում կռվել է 164-րդ հատուկ հրաձգային բրիգադում, հիտլերական զավթիչների դեմ Հյուսիսային–Կովկասյան ռազմաճակատում, Կերչի ճակատամարտում, Օդեսայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Քյոնիգսբերգի գրավման մարտերին։ Բանակում ծառայությունը շարունակել է Վիլնյուսում և Մինսկում մինչև 1947 թվականը[1][2]։

Պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար» և մի շարք մարտական ու հոբելյանական մեդալներով[1]։

Զորացրվելուց հետո 1947 թվականին Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոցում զբաղվել է մանկավարժական աշխատանքով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Խիզախության համար» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ԶԱՎԵՆ ԳԵՎՈՐԳԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.