Զավեն Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Ալավերդյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1949(1949-11-20) (74 տարեկան)
ԾննդավայրԲարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող և դասախոս
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Զավեն Ալավերդիի Ալավերդյան (նոյեմբերի 20, 1949(1949-11-20), Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, դասախոս, ԱՄՆ հայ գրողների միության, Համահայկական գրողների միության[1] և ՀՀ ժուռնալիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Ալավերդյանը ծնվել է 1949 թվականին ուսուցիչների ընտանիքում։ 1956֊1964 թվականներին սովորել է Դոստլուի ութամյա դպրոցում, ապա 1964֊1966 թվականներին Նոյեմբերյան ավանի միջնակարգ դպրոցում։

1964 թվականին Զավեն Ալավերդյանը հայ գրականության հանրապետական օլիմպիադայում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։։

1967-1973 թվականներին սովորել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1974 թվականին աշխատանքի է անցել «Իջևանի ինդուստրիալ֊տեխնոլոգիական տեխնիկումում» (այն հետագայում վերանվանվել է «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ», ապա՝ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ»)[2] և մինչ օրս աշխատում է այնտեղ՝ որպես մաթեմատիկայի դասախոս։

1991-1996 թվականներին համատեղությամբ դասախոսել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում[3]։

2001-2006 թվականներին խմբագրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Իջևանի ուսանող» թերթը։

Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ Արտակ Ալավերդյան և Արթուր Ալավերդյան[4], 4 թոռ։

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Ալավերդյանը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Իջևանի ինդուստրիալ֊ տեխնոլոգիական տեխնիկումի մաթեմատիկայի արտադասարանական խմբակը[2]։ Բազմիցս հանդես է եկել «Математика в школе»"[5][6], «Квант», «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» ամսագրերում առաջադրած խնդիրներ լուծմամբ, առաջարկել է խնդիրներ։ Այդ աշխատանքների համար ԽՍՀՄ լուսավորության նախարարությունը և «Математика в школе» ամսագիրը մաթեմատիկայի խմբակին և նրա ղեկավար Զավեն Ալավերդյանին երկու անգամ արժանացրել են պատվոգրերի։

Զավեն Ալավերդյանը հեղինակել է բազմաթիվ քաղաքական, սոցիալական, կրթական բնագավառներին վերաբերող հրապարակումներ տեղական, հանրապետական, նախկին միութենական մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում։

Մասնակցել է մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ կազմակերպված համամիութենական գիտաժողովների։

Զավեն Ալավերդյանի «Կողպեք» պատմվածքը թարգմանվել է ռուսերեն և վրացերեն

Զավեն Ալավերդյանի գրական և գիտամանակավարժական գործունեությանն անդրադարձել են Լ․ Միրզոյանը «Տավշո արմատներ» գրքում (էջ՝88)[7], գրչակից ընկերները և ընթերցողները։

Ես որ հիացած եմ քո գրչով, ինձ հարազատ տխրություն է, որ կրում ես քո մեջ, ինձ մոտ է այն հոգին, որ խոսում է սրտիս հետ․․․ հեռավորս Անահիտ Երեմյան, բանաստեղծուհի ԱՄՆ-ից
Հետաքրքիր ու հուզիչ են ձեր պատմվածքները՝ գյուղի կոլորիտով համեմված, կենդանի լեզվով, համոզիչ ու հավաստի մատուցված Լևոն Բլբուլյան
Զավեն Ալավերդյանի «Կողպեքը» վաղուց եմ կարդացել, ուղղակի հիանալի է։ Կարելի է տալ լավ ասմունքողի. թող կարդա … շատ լավ կստացվի Սամվել Բեգլարյան

Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հիշողության շառավիղներ» չափածո և արձակ ստեղծագործություններ ժողովածու, ՀԳՄ, «Նոր-Դար», Երևան, 2005 թվական
  • Պատմվածքներ «Տավշո էսքիզներ» մատենաշարով, «Նշանակ» հրատ․, Երևան 2007 թվական
  • Պատմվածքներ «Գրական Տավուշ» մատենաշարով, «Նշանակ» հրատ․, Երևան 2008 թվական
  • «21-րդ դարի դառնախոհեր», մանրապատումների ժողովածու, հեղ․ հրատ․, Երևան 2015 թվական
  • «Ձրի թատրոն», արձակ երգիծապատումներ, հեղ․ հրատ․, Երևան 2015 թվական
  • «Ճեպատողեր», հեղ․ հրատ․, Երևան 2015 թվական
  • «Կեսդարյա ուղի», «Տիր» հրատ․, Երևան 2017 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համահայկական գրողների միություն». groxnerimiutyun.blogspot.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 https://www.e-draft.am/projects/4326/justification
  3. «YSU IB». YSU IB. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Ալավերդյան Արթուր Զավենի». persons.anau.am.
  5. https://edu-lib.com/periodika/dlya-uchiteley-i-uchashhihsya/matematika-v-shkole/matematika-v-shkole-nauchno-teoreticheskiy-i-metodicheskiy-zhurnal-5-1989
  6. https://pub.flowpaper.com/docs/https://book.edu-lib.net/journals/Mat_v_shkole%201989%205.pdf стр․ 127
  7. https://www.aravot.am/2016/08/04/723427/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]