Սամվել Բեգլարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Բեգլարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1950 |
Ծննդավայր | Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 31, 2023[1] (72 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ և դրամատուրգ |
Անդամակցություն | ՀԳՄ, Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Սամվել Դավթի Բեգլարյան (սեպտեմբերի 10, 1950, Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2023[1]), հայ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ։ Հայաստանի գրողների միության (2004)[2], Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ է։ Արցախյան պատերազմի վետերան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամվել Բեգլարյանը ծնվել է 1950 թվականին Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում։ 1953 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բեգլարյանի ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» և այլ ամսագրերում։
Արցախյան պատերազմի տարիներին եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը, մասնակցել մարտական գործողությունների։
Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես խմբագիր, եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող։ Հայաստանի գրողների միության Տավուշի մասնաճուղի քարտուղարն է։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուրտ երկիր, տաք կայարան (պատմվածքներ) 2017։
- Երկինքը գմբեթի վերևում։
- Ծիտը։
- Տունս։
- Անունս չմոռանաս, անունը հիշիր։
- Մլի աղբյուրի ձորը։
- Ղաչաղը։
- Կյանքը անտառ է մի հին (բանաստեղծություններ), Երևան, 2012։
- Անձյուն ձմեռ (պատմվածքներ և պիեսներ), Երևան, 2011։
- Մայրամուտ արևածագին (փաստագրական վիպակ), Երևան, 2007։
- Սոնա (պատմվածքներ), Երևան, 2001։
- Այցելություն (պատմվածքներ), Երևան, 1990։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԳՄ Վաղթանգ Անանյանի անվան մրցանակ «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքի համար, 2017[3]
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2012
- Հայաստանի վարչապետի մեդալ, 2011
- «Կյանքն ինչպես որ կա» դրաման «Թատերական Լոռի» փառատոնում արժանացել է «Տարվա լավագույն պիես» մրցանակի
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Երկրապահ» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է գրող Սամվել Բեգլարյանը
- ↑ Սամվել Բեգլարյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ ««ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017 «Հայաստանի Գրողների Միություն»». wua.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.