Զանգեզուրի բազմակամարածալք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զանգեզուրի բազմակամարածալք, գտնվում է ՀՀ հարավում, Կապանի բազմակամարածալքից բաժանվում է Խուստուփ-Գիրաթաղի տեկտոնական բեկվածքով։ Տարբեր ուղղություններով, խզումնային խախտումներով (Տաշտունի, Խուստուփ-Գիրաթաղի, Գեղիի և այլն) կոտրատված, փոքր կամարածալքերով (Գեղիի և այլն) ու գոգածալքերով (Արամազդի, Քաջարանի և այլն) տեկտոնական կառուցվածք է՝ կազմված պալեոզոյան փոխակերպային, նստվածքային խիստ ծալքավորված և դրանց վրա տեղադրված պալեոգենի հրաբխածին ապարներից։ Հյուսիս-արևելյան թևը կտրվում է Խուստուփ-Գիրաթաղի տեկտոնական բեկվածքով, իսկ դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևելք Զանգեզուրի բազմակամարածալքը խորասուզվում է նստվածքային ապարների տակ։ Զանգեզուրի բազմակամարածալքում նստվածքային և հրաբխածին ապարների մեջ ներդրված է Մեղրու պլուտոնը՝ կազմված գրանոդիորիտներից, գրանիտոիդներից, քվարցային դիորիտներից և այլն։ Զանգեզուրի բազմակամարածալքում են Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրերը, կան հանքային ջրերի պաշարներ։ Զանգեզուրի բազմակամարածալքը երկրաշարժաակտիվ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png