Խուստուփ-Գիրաթաղի տեկտոնական բեկվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խուստուփ-Գիրաթաղի տեկտոնական բեկվածք, երկրակեղևի խզումնային խախտում Հանքավան-Զանգեզուրի բեկվածքային գոտու հարավ-արևելքում։

Սկսվում է Արաքսի հովտից, ձգվում (մոտ 80 կմ) Խուստուփ լեռնագագաթով, Վերին Գիրաթաղ գյուղի մոտով, հասնում Որոտանի հովիտ, ապա շարունակվում մինչև Սևանի հարավային ափերը։ Արևելյան թևով բարձրացած վերնետվածք է։ Երկայնքով տարածվող ապարները խիստ սեղմված ու շերտավորված են։ Տեղաշարժման լայնույթը մոտ 1 կմ է։ Բեկվածքին հարում են հանքային ջրերի ելքեր, երկրաշարժերի վերնակենտրոններ և սողանքային տեղամասեր։ Զանգեզուրի և Կապանի մայրցամաքային կեղևի բեկորները վրաշարժվում են Խուստուփ-Գիրաթաղի տեկտոնական բեկվածքի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png