Զայատուլյակ և Խիուխիլու
Զայատուլյակ և Խիուխիլու | |
---|---|
Ժանր | էպոս |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | բաշկիրերեն |
«Զայատուլյակ և Խիուխիլու» (բաշկիրերեն՝ Заятүләк менән Һыуhылыу), բաշկիրական էպոս (կուբաիր)։ Բաշկիր ժողովրդի էպիկական ստեղծագործությունների վաղ հուշարձաններից մեկը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ օրս բանավոր շրջանառվող սյուժեն ներկայացված է բազմաթիվ տարբերակներով և հանդիսանում է բաշկիրական բանահյուսության սեփականություն։
1843 թվականին առաջին անգամ ռուսերենով հրատարակվել է «Մոսկվիտյանին» ամսագրում Վլադիմիր Դալի կողմից «Բաշկիրական ջրահարս» անվամբ։ Վ. Դալի ներկայացմամբ, իր գեղարվեստական ձևով այն փոքր-ինչ տարբերվում է բաշկիրական տարբերակներից։ Պատմությունը շարադրվում է արձակ, այն դեպքում, երբ բաշկիրական տարբերակների որոշ մասը փոխանցվում է բանաստեղծական երգասացության ձևով (բաշկիրերեն՝ һамаҡ)։
1858 թվականին Լև Սուխադոլսկին հրապարակել է «Բաշկիրական լեգենդ տուլյակի մասին» անվամբ։ Ի տարբերություն առաջին հրապարակման, այս տարբերակում որոշ մասը ներկայացված է եղել բանաստեղծակա ձևով։
Պոտանինն իր «Ծովի դուստրը տափաստանային էպոսում» աշխատության մեջ դիմում է Լ. Սուխոդոլսկիի տարբերակին։ «Զայա-Տուլյակ և Խիուխիլու» սյուժեն նա դիտարկում է ոչ այնքան որպես բաշկիր ժողովրդի բանավոր պոեզիայի բնօրինակի ստեղծում, որը առաջացել է կոնկրետ պատմական հիմքի վրա, որքան ՝ որպես թուրքական այլ էպիկական ստեղծագործությունների հետ համեմատության համար նյութ։
1875 թվականին ազգագրագետ Իգնատևը հրապարակել է էպոսի մի տարբերակ, որը կոչվում է «Հեքիաթ Աբդրախման Խարա Սախիպի որդու մասին»։
1894 թվականին Ռիբակովը կատարել է էպոսի նոտագրում։
1901 թվականին հունգարացի թյուրքագետ Պրյոլեն ձայնագրել է «Զայատուլյակ և Խիուխիլու» էպոսի հետաքրքիր տարբերակ։ Մի փոքր մասն է այն նյութերի հրապարակվել է Բուդապեշտում «Բաշկիրական հայտնի հեքիաթի տարբերակ» վերնագրով գերմաներեն և հունգարերեն լեզուներով։
Էպոսի տարբերակը, որը հրապարակվել է Խ. Ս. Սուլտանովի կողմից 1902 թվականին «Զայա-Տուլյակ և Սու-Սուլու» անվամբ, բավականաչափ տարբերվում է մյուսներից։ Օրինակ, գլխավոր հերոսի հոր անունը Սամար չէ, այլ Խարիմիրկիսա է։ Ստեղծագործությունը չի ավարտվում նաև Զայատուլյակի և Խիուխիլուի մահվամբ, այլ պատմվում է այն մասին, թե ինչպես հերոսները երկար ու երջանիկ ապրել են Բալկանտաուում։
Մ. Ղաֆուրին, Զայատուլյակ և Խիուխիլու» էպոսը ձայնագրել և գրառել է 1909 թվականին, այն բանից հետո, երբ այցելել է բաշկիրներին, ովքեր ապրում էին Ասիլիկուլ լճի մոտակայքում։ Նրա գրառած էպոսի տարբերակում հերոսները պատկերված են վսեմ-ռոմանտիկ կերպ։ Տվյալ տարբերակի առանձնահատկությունը մեծ արխայիկությունն է, որը պայմանավորված է օղուզերեն տարրերի առկայությամբ։
Հայտնի են նաև անվանումների այլ տարբերակներ` «Զայատուլյակ», «Տուլյակ», «Բալկանտաու» և այլն, որոնք գրառել են Մերգենը, Նադրշինան, Սագիտովը, Շունկարովը և այլք։
Մինչև 1917 թվականը «Զայատուլյակ և Խիուխիլու» էպոսը տարածվել է նաև դեռևս ձեռագիր վիճակում։ Սա հաստատվել ժամանակ հնագիտական արշավախմբի աշխատանքների արդյունքում։ Վերջին տարիներին բանահավաք-գիտնականները արձանագրել են տվյալ էպոսի մի շարք տարբերակներ Բաշկորտոստանում և Օրենբուրգում։
Կազմվել է Բաշկիրական բանահավաքչության մեջ մեծ աշխատանք է կատարված տվյալ էպոսի ուսումնասիրության համար։ Օրինակ, Կիրեյ Մերգենի «Բաշկիր ժողովրդի էպիկական ժառանգությունը» գրքում դրա մասին առանձին գլխով է խոսվում։ Այդտեղ գիտնականը ընդգծում է «Զայատուլյակ և Խիուխիլու» էպոսի որոշ մոտիվների նմանությունը «Ուրալ Բատիր» էպոսի հետ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զայատուլյակ և Խիուխիլու» էպոսում պատմվում է լեգենդար բագատուր Զայատուլյակի և դստեր տիրոջ Ասիլիկուլ և Կանդրիկուլ լճերի տիրակալ Խիուխիլուի դստեր սիրո մասին։ Ինչպես «Ուրալ Բատիր» և «Ակուբզատ» հնագույն էպոսներում, գործողությունը ծավալվում է ոչ միայն երկրի մակերևույթի վրա, այլ մի ֆանտաստիկ ստորջրյա աշխարհում։ Լեգենդի իրադարձությունները զարգանում են էպիկահեքիաթային իմաստով։
Ստորջրյա արքայադուստր Խիուխիլուի գեղեցկությամբ հմայված, Զայատուլյակը իջնում է լճի հատակը և ամուսնանում է նրա հետ։ Բայց շուտով նա սկսում է կարոտել երկրային կյանքը։ Խիուխիլուն փորձում է շեղել նրան այդ տխուր մտորումներից, ցույց է տալիս նրան իր հոր պալատը, ստորջրյա աշխարհի տարբեր գանձերը։ Բայց այս ամենին Զայատուլյակը պատասխանում է հայրենի երկրի ու հարազատ Բալկանտաու լեռան գովեստներով։ Փեսայի տառապանքի մասին իմանում է ստորջրյա աշխարհի թագավորը և ուղարկում իր դևերին, որպեսզի նրանք Բալկանտաուն քաշեն-բերեն ստորջրյա թագավորություն։ Նրանք չեն կարողանում Բալկան լեռը գտնել և վերադառնում են պալատ մի այլ լեռան հետ։ Զայատուլյակն անմիջապես նկատում է կեղծիքը և նրանց պատասխանում է երգով, որում փառաբանում է Բալկանտաուն։
Վերջապես, թագավորը ստիպված է լինում բաց թողնել Զայատուլյակին իր դստեր հետ միասին, որ վերադառնա հայրենի երկիր։ Եվ որպես օժիտ նվիրում է ձիերի երամակ Տուլպարի հետ միասին։ Սակայն շուտով մահանում է Զայատուլյակի հայրը` լեգենդար Սամար-խանը, և նրա վեց որդիները սկսում են պայքարել խանի գահի համար։ Ժողովուրդը կանչում է Զայատուլյակին, որ նա խաղաղություն և կարգ հաստատի երկրում։ Հեռանալուց առաջ Խիուխիլուն զգուշացրել է ամուսնուն. «ես կսպասեմ քեզ, բայց ես չեմ ապրի քառասուն օրվանից ավելի առանց Ասիլիկուլ լճի և առանց քեզ»։
Զայատուլյակը երկրում խաղաղություն է հաստատում։ Պետական գործերով զբաղված լինելով նա չէր էլ նկատել, թե ինչպես էր հասել նշանակված ժամը։ Տուլպարի վրա հեծնում է դեպի Բալկանտաու, բայց արդեն ուշ էր. ջրահարսը մահանում էր սիրեցյալին սպասելու կարոտից, ով ուշացել էր ընդամենը մեկ օր։ Չկարողանալով տանել այս դժբախտությունը, Զայատուլյակը Խիուխիլուի գերեզմանի մոտ խոցում է իրեն բուլատե նիզակով։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ էպոսի մոտիվների 2015 թվականին Բաշկիրական օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Ջրային գեղեցկուհին» երիտասարդական ազգային բալետը։
Էպոսի աշխարհագրական տեղանուններ [խմբագրել | խմբագրել կոդը]
Էպոսում հիշատակվում են Բաշկիրիայի Դաոլեկանովսկի շրջանի աշխարհագրական տեղանուններ և ջրային անուններ.
- Բալկանտաու լեռ (Զայտուլյակտաու)
- Կանդրիկուլ լիճ
- Ասլիկուլ լիճ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ахметшин Б. Г. Заятуляк менэн Хыухылу Archived 2016-04-07 at the Wayback Machine. // Башкирская энциклопедия. — Уфа: ГАУН «Башкирская энциклопедия», 2013. — ISBN 978-5-88185-306-8.
- Об озере Асслыкуль из «Башкирской русалки» В. И. Даля
- «Заятуляк и Хыухылу»
- «Заятүләк менән Һыуһылыу» (на башк.языке) ՅուԹյուբում
- «Заятүләк менән Һыуһылыу» (на башк.языке в исп. этно-рок группы «Аргымак») ՅուԹյուբում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զայատուլյակ և Խիուխիլու կատեգորիայում։ |