Բուլատ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուլատ (այլ կիրառումներ)
Բուլատ, (պարսկ․ պուլադ - պողպատ), ածխածնային ձուլածո պողպատ։ Պատրաստման հատուկ եղանակի շնորհիվ աչքի է ընկնում մակերևույթի յուրահատուկ կառուցվածքով ու տեսքով ("նախշով"), մեծ կարծրությամբ ու առաձգականությամբ։ Հնագույն ժամանակներից (հիշատակում է Արիստոտելը) օգտագործվում է բացառիկ ամրության և սրության սառը զենքեր (շեղբեր, սրեր, դաշույններ) պատրաստելու համար։ Բուլատը արտադրվում էր Հնդկաստանում (կոչվում էր վուց), միջինասիական երկրներում և Իրանում (տաբան, խորասան), Սիրիայում (դամասկ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 590)։ |