Մաժիտ Ղաֆուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաժիտ Ղաֆուրի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8 (20), 1880
ԾննդավայրԶիլիմ-Կարանովո, Sterlitamaksky uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 28, 1934(1934-10-28) (54 տարեկան)
Մահվան վայրՈւֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունMadrasa Galiya? և Q4390651?
Մասնագիտությունբանաստեղծ, բանահավաք և դրամատուրգ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքի հերոս
Majit Gafuri Վիքիպահեստում

Մաժիտ Նուրղանիևիչ Ղաֆուրի (Գաբդուլմաժիտ) (բաշկիրերեն՝ Мәжит Ғафури, թաթ.՝ Мәҗит Гафури), հուլիսի 8 (20), 1880, Զիլիմ-Կարանովո, Sterlitamaksky uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1934(1934-10-28), Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիրական և թաթարական սովետական բանաստեղծ։ Բաշկիրական սովետական գրականության հիմնադիր։ Բաշկիրական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1923 թվական)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1907 թվականների հեղափոխության նախօրեին հանդես է եկել որպես գրող-լուսավորիչ («Սիբիրյան երկաթգիծ», 1904 թվական, բանաստեղծությունների ժողովածու)։ Ռեակցիայի տարիներին «Իմ երիտասարդ կյանքը» (1906 թվական) և «Սեր ազգի նկատմամբ» (1907 թվական) բանաստեղծությունների ժողովածուները բռնագրավվել են։ Ղաֆուրին ողջունել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը («Կարմիր դրոշ», 1917 թվական, ժողովածու)։ Նրա լավագույն ստեղծագործությունները գրված են սովետական շրջանում («Բանվոր», 1921 թվական, պոեմ, «Կարմիր աստղ», 1926 թվական, պիես, «Սևադեմ մարդիկ», 1927 թվական, «Կյանքի աստիճանները», 1930 թվական, վիպակներ և այլն)։ Ղաֆուրին ազգային մանկական գրականության հիմնադիրներից Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 38 CC-BY-SA-icon-80x15.png