Զամկա վանական համալիր
Զամկա վանական համալիր ռումիներեն՝ Mănăstirea Zamca | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Հայ Առաքելական Եկեղեցի և վանք |
Երկիր | Ռումինիա |
Տեղագրություն | Սուչավա[1] |
Հասցե | Str. Zamca f.n., municipiul Suceava[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1401 |
Ժառանգության կարգավիճակ | Ռումինիայի ազգային պատմական հուշարձան[1] |
Հիմնադրված | 1401 |
Առաջին հիշատակում | 1401 |
Zamca monastery Վիքիպահեստում |
Զամկա վանական համալիր (ռումիներեն՝ Mănăstirea Zamca), հայկական վանական համալիր, որը գտնվում է Ռումինիայի Հարավային Բուկովինա մարզի Սուչավա քաղաքի արևմտյան հատվածում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրը կառուցվել է 1606 թվականին հայ փախստականների կողմից, որոնք դեռևս 14-րդ դարում հաստատվել էին Մոլդովական իշխանությունում՝ հոսպոդար Ալեքսանդր Բարեպաշտի կառավարման ժամանակ։ Վանական համալիրի գլխավոր վանքի՝ Սուրբ Ավքսենտիոսի կենտրոնում է գտնվում Հագոպշի Վարդանի գերեզմանը հետևյալ գրառությամբ. «Սա Ամիրի որդի Հագոպշիի գերեզմանն է։ Նա համարվում է սուրբ եկեղեցու հիմնադիրը։ Մահացել է 1051 թվականին (Գրիգորյան օրացույցով՝ 1602)»։
Վանական զանգակատունը կառուցվել է հենց նույն տարում՝ 1606 թվականին։ Այդ տարին նշված է նաև այն քարի վրա, որը զարդարված է ծաղիկներով ու գտնվում է աշտարակի արևելյան կամարի ամենաբարձր կետում։
17-րդ դարում վանական բակի արևմտյան հատվածում գտնվող շինությունում գտնվել է Մոլդովայում հայկական եպիսկոպոսի նստավայրը։
Զամկա վանական համալիրը գտնվում է ռազմավարական կարևոր տեղանքում։ Այն շրջափակված է պատերով, որոնք ձևավորում են անհամաչափ քառանկյուն՝ ամրացված ներքին և արտքին կոնտրֆորսներով, առանց պաշտպանական աշտարակների։
1690-1691 թվականներին լեհ-թուրքական պատերազմի ժամանակ լեհ Յան III Սոբեսկին հերթական անգամ ներխուժեց Մոլդովա։ 1691 թվականի աշնանը, արշավանքից վերադառնալու ճանապարհին, պլանավորելով մոլդովական գահին նստեցնել իր որդուն՝ Յակուբին, նա լեհական կայազորները թողնում է ամրաշինական մի շարք համալիրներում, այդ թվում Նյամցի ու Սուչավայի ամրոցներում և Ագապիայի, Սեկուի ու Զամկայի վանքերում։ Լեհերն այդ ժամանակ վանքի հյուսիսային, արևելյան ու հարավային հատվածներում հողաթմբեր կառուցեցին, իսկ հողաթմբերի ու քարե արգելապատնեշների միջև խրամատներ փորեցին։ Այդ ժամանակ, հավանաբար, ի հայտ եկավ նաև վանական համալիրի Զամկա անվանումը, որն առաջացել է լեհերեն «zamek» բառից, ինչը նշանակում է «ամրոց», «ամրաշինական կառույց», «ամրաշինական վայր»։
Ճարտարապետական համալիրը բաղկացած է երեք կառույցներից՝ Սուրբ Ավքսենտիոսի հայ կաթողիկե եկեղեցուց (1551 թվական), արևելյան հատվածում գտնվող շուրջ 26 մետր բարձրություն ունեցող զանգակատնից (1606 թվական) և արևմտյան հատվածում գտնվող, սուրբ Գրիգոր զանգակատնով շինությունից (1606 թվական), որտեղ գտնվում է վանական համալիրի մուտքը։ 18-րդ դարում եկեղեցու ներքին հատվածն զարդարվել է ֆրեսկոներով։
Զամկա վանական համալիրը 2004 թվականին ներառվել է Սուչավա ժուդեցի պատմական հուշարձանների ցանկում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուչավայի վանական համալիրը 1915 թվականին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- I. Popovici - „Zămcile Sucevii. Contribuțiuni istorico-arheologice”, în „Crainicul cetății”, 1933, nr. 5-6, p. 82-83.
- Leon Șimanschi - „Mănăstirea Zamca” (Ed. Meridiane, București, 1967)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manastirea Zamca(ռում.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամկա վանական համալիր» հոդվածին։ |
|