Ալեքսանդր Բարեպաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բարեպաշտ
Stamp of Moldova 440.gif
Ծնվել է 14-րդ դար
Մահացել է 1432
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն
Մասնագիտություն միապետ
Ամուսին Ռիգմայլա
Ծնողներ հայր՝ Ռոման I
Երեխաներ Իլիաս I, Պյոտր II, Ստեֆան II, Բոգդան II և Պերտու III Արոն
Alexandru cel Bun Վիքիպահեստում

Ալեքսանդր Բարեպաշտ (ծնված թիվը անհայտ - 1432), մոլդավական հոսպոդար (1400 թվականից)։ Ալեքսանդր Բարեպաշտի ներքին քաղաքականությունն ընթացել է պետությունը կենտրոնացնելու, կենտրոնախույս ուժերը (խոշոր ավատատերերին և եկեղեցուն) հնազանդեցնելու, երկիրը հզորացնելու ուղղությամբ։ Հենեվելով բանակի և քաղաքային բնակչության վրա՝ Ալեքսանդր Բարեպաշտը իր իշխանության սահմաններն ընդարձակեց դեպի Սև ծով, միավորեց Բուջակը (Բեսարաբիայի հարավային մասը)՝ Քիլիա և Աքքերման քաղաքներով, հաջողությամբ պաշտպանեց երկրի անկախությունը։ Քաղաքների և երկրի զարգացումը խթանելու համար Լեհաստանից Մոլդավիա հրավիրեց հայ վաճառականների, մաքսից ազատեց նրանց, նվազեցրեց հարկերը և թույլ տվեց մշտապես բնակվել Մոլդավիայում (1407 թվականի հոկտեմբերի 8-ի հրովարտակով)։ Սոլդավիայի քաղաքներում բնակություն հաստատեց շուրջ 3000 հայ ընտանիք։ 1401 թվականի հուլիսի 30-ի հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում հայերի համար հիմնեց եպիսկոպոսություն։ Ալեքսանդր Բարեպաշտի խրախուսող քաղաքականության շնորհիվ Մոլդավիայով անցնող Լվով-Չեռնովիցի-Սուչավա–Յասսի-Աքքերման առևտրական ուղին ձեռք բերեց միջազգային նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png