Զամբալեսի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
SanNarciso,Zambalesjf0676 13.JPG
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of the Philippines.svg Ֆիլիպիններ
ՏեղադրությունZambales?, Pangasinan?, Bataan?, Տարլակ և Pampanga?
Բարձրություն (ԲԾՄ)2037 մետր մ
Մակերես{{{մակերես}}} կմ²
Մեծագույն գագաթMount Tapulao?

Զամբալեսի լեռնաշղթա, Ֆիլիպիններում գտնվող Լուսոն կղզու լեռնաշղթա։ Լեռնաշղթան Լուսոնի կենտրոնական հարթավայրը բաժանում է Հարավչինական ծովից։ Նրա ամենանշանավոր մասը հայտնի է Կաբուսիլան լեռնաշղթա անունով, որը կազմված է Պինատուբո լեռից, որն էլ իր հերթին Նեգրոն և Կուդրադո լեռների համադրումն է։ Ընդունված է, որ դրանք տոհմական Պինատուբո գագաթի մնացորդներն են։ Զամբալես լեռների ամենաբարձր կետը 2037 մ բարձրություն ունեցող Տապուլայո լեռն է՝ հայտնի նաև թրպես Բարձր գագաթ Զամբալեսի նահանգում։

Ձգվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբալեսի լեռնաշղթայի տարածքը 300 կիլոմետր քառակուսի է (120 մղոն քառակուսի)[1]։ Այն ձգվում է Պանգասինան նահանգի արևմտյան լեռների հյուսիսից հարավ՝ հարավում Բաթան թերակղզու ծայրը՝ ներառյալ Մանիլա ծովածոցը[2]։ Լեռնաշղթան նաև իր մեջ է ներառում Տարլակ նահանգում գտնվող Բամբան, Կապաս, Սան Ջոզե, Սան Կլեմենտե, Մայանտոկ, Սանտա Իգնացիա, Կամիլինգ լեռները։ Պամպանգայում այն ներառում է Ֆլորիդաբլանկայի, Պորակի, Անժելեսի և Մաբալակատի լեռները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբալեսի լեռների մեջ են մտնում Յուրայից մինչև Միոցենի ժամանակաշրջանի օֆիոլիթային լեռնազանգվածները, որոնք ծածկված են վերջերս գոյացած նստվածքով՝ ներառելով Կագուլան և Սանտա Կրուզ գոյացումները[3]։

Հրաբուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած լեռների հրաբխային ծագմանը[2], Պինատուբոն լեռնաշղթայի միակ ակտիվ հրաբուխն է։ 1912 թվականին Ալյասկաում Նովարուպտայի ժայթքումից հետո 1991 թվականի հունիսի 15 ժայթքումը 20-րդ դարի երկրորդ ամենահզոր հրաբխային ժայթքումն էր։ Յունյա թայֆունի պատճառով բարդացած ժայթքումը մարզը Անժելեսին մոտ գտնվող Կլարկ Ֆիլդում տեղակայված ամերիկյան բազան ծածկել էր հրաբխային մոխիրով և լահարով։

Զամբալես լեռնաշղթայի մյուս հրաբուխներն են Մարիվելես, Նաթիբ և Սամաթ լեռները

Պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբալես լեռնաշղթայի ամենաբարձր կետերի ցանկը՝ ըստ բարձրության[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբելեսի գետերը՝ ըստ երկարության.

  • Տարլակ գետ - 95.2 կմ (59.2 մղոն)
  • Բուկաո գետ - 48.3 կմ (30.0 մղոն)
  • Սանտո Թոմաս գետ - 46.4 կմ (28.8 մղոն)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Zambales Mountains" Archived 2013-07-18 at the Wayback Machine.. NewCAPP. Retrieved on February 16, 2012.
  2. 2,0 2,1 Smith, Warren D. (1913). "Journal of Geology, Vol. 21 – The Geology of Luzon, P.I.", pp. 39–40. University of Chicago, Department of Geology.
  3. Dimalanta C. B., Salapare R. C., Faustino-Eslava D. V., Ramos N. T., Queaño K. L., Yumul G. P., Yang T. F. (2015)։ «Post-emplacement history of the Zambales Ophiolite Complex: Insights from petrography, geochronology and geochemistry of Neogene clastic rocks»։ Journal of Asian Earth Sciences 104: 215–227։ Bibcode:2015JAESc.104..215D։ doi:10.1016/j.jseaes.2014.07.021