Զախարի Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զախարի Համբարձումյան
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 7), 1903 կամ 1903[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 4, 1970(1970-11-04) կամ 1970[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգիտնական և գրադարանավար
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Զախարի (Զաքար) Նիկոլայի Համբարձումյան (մարտի 25 (ապրիլի 7), 1903 կամ 1903[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1970(1970-11-04) կամ 1970[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային գրադարանագետ, մանկավարժ, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1969), մանկավարժական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական գրադարանային ինստիտուտի պրոֆեսոր, եղել է Լ. Ն. Տրոպովսկու ուսանողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զախարի Համբարձումյանը ծնվել է 1903 թվականի մարտի 25-ին, Բաքվում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Համբարձումյանը սկսել է հետաքրքրվել ընթերցանությամբ և գրանցվել Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի գրադարանում, որտեղ, որպես ընթերցող, կարճ ժամանակում տիրապետել է գրադարանավարի աշխատանքին առանց համապատասխան կրթության, այնուհետև, 1918 թվականին ընդունվել է այդ գրադարանի աշխատակազմ և այնտեղ աշխատել երկու տարի, որից հետո տեղափոխվել է Տուրգենևի անվան գրադարան և աշխատել մինչև 1934 թվականը։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի տարբեր գրադարաններում։ 1925 թվականին ծառայել է որպես մեկամյա կարմիր բանակային։ 1927 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, որն ավարտել է 1932 թվականին՝ սովորելով մի քանի ֆակուլտետներում։ 1934 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական գրադարանային ինստիտուտի ասպիրանտուրա՝ լինելով Մոսկվայի պետական գրադարանային ինստիտուտի աշխատակից, հիմնել է «Գրադարանային կատալոգներ» դասընթացը և մինչև 1960-ական թվականների վերջը այն վարել որպես ուսուցիչ։ Մինչև 1941 թվականի հունիսի 23-ը դասավանդել է Մոսկվայի պետական գրադարանային ինստիտուտում։ «Գրքերի դասակարգումը և համակարգված կատալոգը» թեմայով թեկնածուական ատենախոսությունն ավարտել է 1941 թվականին, որը պաշտպանել է 1943 թվականի դեկտեմբերի 7-ին[2]։

1941 թվականի հունիսի 23-ին զորակոչվել է Մոսկվայի Տիմիրյազևսկի շրջանի զինկոմիսարիատի կողմից և ուղարկվել հրձգային-մարտավարական ինստիտուտ («Կրակոց» դասընթացներ)։ Երկամսյա դասընթացն ավարտելուց հետո ավագ լեյտենանտի կոչումով Համբարձումյանին ուղարկել են 43-րդ բանակ։ Թեզը պաշտպանելուց հետո գործուղվել է Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի 57-րդ բանակ։ Համբարձումյանը նշանակվել է Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի 57-րդ բանակի օպերատիվ բաժնի պետ։ Մասնակցել է Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի ազատագրմանը։ Համբարձումյանը պատերազմն ավարտել է Ավստրիայում 1945 թվականին փոխգնդապետի կոչումով, իսկ 1946 թվականին նրան ուղարկել են սովորելու Գլխավոր շտաբի ակադեմիա։ 1946 թվականի մայիսի կեսերին, զինված ուժերի կրճատման պատճառով, գնդապետի կոչումով Համբարձումյանը տեղափոխվել է պահեստազոր։

Համբարձումյանը մշտապես իրականացրել է տարբեր հասարակական աշխատանքներ։ Ղեկավարել է ԳՄԴ-ի ինդեքսավորման հանձնաժողովը, եղել է Լենինի անվան ԽՍՀՄ պետական գրադարանի, Համամիութենական գրքի պալատի, "Книга" հրատարակչության խմբագրական խորհրդի գիտական խորհուրդների անդամ։ Երկար տարիներ եղել է "Библиотекарь" ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Նրա ղեկավարությամբ 1951-1969 թվականներին պաշտպանվել է 5 թեկնածուական թեզ։ 1970 թվականի ապրիլին՝ թոշակի անցնելու կապակցությամբ, Համբարձումյանն ավարտել է մանկավարժական գործունեությունը[3]։

Մահացել է 1970 թվականի նոյեմբերի 4 -ին, Մոսկվայում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Արիության մեդալ (Բուլղարիա)
  • Մեդալներ (6)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Амбарцумян Захарий Николаевич
  3. «Соков П.С.». libconfs.narod.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Биография З.Н. Амбарцумяна». libpers.narod.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։