Զագրեբի բանասիրական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զագրեբի բանասիրական դպրոց, 19-րդ դարում խորվաթական Զագրեբ քաղաքում գործած բանասիրական գիտական դպրոց, որը խորվաթական գրական լեզվի կարգաբերման, ստանդարտացման առնչությամբ առաջ է քաշել մի ամբողջ շարք լուծումներ։ Այն ղեկավարվել է Ադոլֆո Վեբեր Տկալչևիչի կողմից։ 1860-ական թվականներին դպրոցը գերիշխող դիրք էր գրավում խորվաթական մշակութային կյանքում, և նրա առաջարկած լեզվաբանական ու գաղափարական դրույթները արժանացել են իլլիրիական շարժման անդամների հավանությանն ու պաշտպանությանը։

Զագրեբի բանասիրական դպրոցի կողմից առաջարկված լուծումները ավանդական ուղղագրության գործածության մեծ փորձի և բարբառային ու մտահղացումային տարրերի համադրություն էին և կոչված էին բավարարելու խորվաթերենն իրենց մայրենի լեզուն համարողների բացարձակ մեծամասնության պահանջները։ Զագրեբի բանասիրական դպրոցի ամենանշանավոր գիտնական ներկայացուցիչներն էին Վյեկոսլավ Բաբուկիչը, Անտուն Մաժուրանիչը և Ադոլֆո Վեբեր Տկալչևիչը։ Ծնունդով սլովակ, բայց իրեն խորվաթ համարող Բոգոսլավ Շուլեկը աչքի է ընկել բառապաշարի բնագավառում իր առաջ քաշած առաջարկություններով։ Մասնավորապես՝ նա, լեզվի մաքրության շահերից ելնելով, առաջարկում էր օտար, ոչ սլավոնական լեզուներից փոխառված բառերը փոխարինել լայնորեն գործածվելու համար հանրության հավանությանն արժանացած նորաբանություններով կամ սլավոնական այլ լեզուներում գործածվող դրանց համարժեք բառերով։ Երիտասարդ լեզվաբան Վատրոսլավ Յագիչը նույնպես Զագրեբի դպրոցի առաջ քաշած գաղափարները ջերմորեն պաշտպանողներից էր, բայց վերջում հեռացավ դրանցից։ Զագրեբի բանասիրական դպրոցը, իր հավատարիմ հետևորդների մասնագիտական մեծ կարողությունների շնորհիվ, գերիշխող դիրք ուներ իր մրցակից Ռիյեկայի և Զադարի համանման և համանուն դպրոցների նկատմամբ և միայն խորվաթ վուկովյանների ղեկավարման տարիներին սկսեց զիջել դիրքերը[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bičanić, Ante; Frančić, Anđela; Hudeček, Lana; Mihaljević, Milica (2013), Pregled povijesti, gramatike i pravopisa hrvatskog jezika (Croatian), Croatica{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)