Եքթա Ուզունօղլու
Եքթա Ուզունօղլու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1953 (69 տարեկան) |
Ծննդավայր | Սիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, գրող, թարգմանիչ և ձեռնարկատեր |
![]() |
Եքթա Ուզունօղլու (քրդ.՝ Yekta Geylanî, մայիսի 10, 1953, Սիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա)[1][2], քուրդ գրող, թարգմանիչ, բժիշկ և գործարար, ունի քուրդ-հայկական արմատներ։ Բացի իր մասնագիտություններից ողջ կյանքի ընթացքում համարվում է որպես քրդական ակտիվիստ։ Օրինակ՝ տեղեկացնում է քրդական փոքրամասնության հալածանքների մասին Թուրքիայում, Իրանում և Իրաքում։ Բացի այդ ամենից նաև թարգմանել է Աստվածաշնչի մի որոշ մասեր, Կառել Չապեկի որոշ գործեր թարգմանել է չեխերենից քրդերեն, ինչպես նաև քրդական պոեզիա և բանաստեղծություններ՝ չեխերեն և գերմաներեն։
1970 թվականին տեղափոխվել է Փարիզ՝ Տուրեն բարձրագույն հաստատությունում ֆրանսերեն լեզուն սովորելու նպատակով։ 1971 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո կրթաթոշակ է ստացել՝ ՉՍՍՀ սովորելու համար։ Հաջողությամբ սովորել է լեզուն և 1979 թվականին ավարտել է Կառլի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետը Պրահայում։
1978 թվականին եղել է քրդական Կիսալուսնի համահիմնադիրը, որը համարվում է Կարմիր խաչի համարժեքը իսլամական երկրներում։
1979 թվականին չի երկարաձգվել իր վիզան և նա արտաքսվել է Չեխոսլովակիայից։ 1979 թվականի դեկտեմբերին Ժենևում Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների կողմից գերմանացի փաստաբան Մոնխի հետ միասին ընդունվել է որպես քրդական Կիսալուսնի դելեգացիայի նախագահ։
Ֆրանսիա – Քուրդիստան ասոցիացիայի աջակցությամբ նրան տրվել է կրթաթոշակ Փարիզի հեղինակավոր Պաստեր ինստիտուտում։ Փոխարենը սակայն 1980 թվականի մարտին եղել է որպես ԲԱՍ կազմակերպության հումանիտար աշխատող Իրանում, այնուհետ 1980 թվականի հոկտեմբերից եղել է Իրաքի Քուրդիստանում։ Նույն թվականի նոյեմբերին Թուրքիայի կառավարությունը իր ներգրավվածության համար իրենից վերցրել է իր արտասահմանյան անձնագիրը։ 1981 թվականին փախստականի կարգավիճակ է ստացել Գերմանիայում, որտեղ համագործակցել է «Ամնեսթի ինթերնեշնլ» կազմակերպության հետ։ Երկու տարի անց նա եղել է Փարիզում, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայի ժամանակավոր մայրաքաղաք Բոննում քրդական ինստիտուտի հիմնադիր անդամներից մեկը։ Մինչ 1988 թվականը նա եղել է տվյալ ինստիտուտի տնօրենը։
1986 թվականին Թուրքիան նրան վերջնականապես զրկել է քաղաքացիությունից, սակայն սկսված 1996 թվականից նա ունի Գերմանիայի քաղաքացիություն։
Ներկայումս նրա մշտական բնակության երկիրն է համարվում Չեխիայի Հանրապետությունը։ 2006 թվականին նա ստացել է Ֆրանտիշեկ Կռիեգլի պարգևատրում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Dr. Yekta Uzunoğlu Kimdir?»։ Pirtûk û Wêje (de-DE)։ 2017-06-02։ Վերցված է 2018-07-09
- ↑ «Životopis Yekta Uzunoglu»։ Yekta Uzunoglu (cs-CZ)։ Վերցված է 2017-07-24
- ↑ «The Charta 77 Foundation announces 2006 František Kriegel Prize - Ekolist.cz»։ Ekolist.cz (cs-CZ)։ Վերցված է 2018-07-09
|