Երևանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կազմակերպություն
Ստեփան Շահումյան ....jpg
Առաջնորդ1906 թվականի ՌՍԴԲԿ Երևանի կազմակերպության կողմից համագումարների պատգամավոր ընտրված Ստեփան Շահումյանը

Երևանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կազմակերպություն, 1920-1921 թվականներին, ՌՍԴԲԿ ջոկատը Երևանում։ Առաջին սոցիալ-դեմոկրատական լենինյան իսկրայական խմբակը ձևավորվել է 1901 թվականի վերջերին։ Այնուհետև խմբակներ են ստեղծվել Սարաջևի կոնյակի գործարանում, երկաթուղային կայարանում, արական և իգական գիմնազիաներում, թեմական դպրոցում, փոստ-հեռագրական գրասենյակում։ Նրանք կապ են հաստատել Բաքվի և Թիֆլիսի կազմակերպությունների և կոմիտեների հետ։ 1903 թվականին ժնևից «Իսկրա»-ի 28-37 համարների տասնյակ օրինակներ ուղարկվել են Երևան։ Երնանի խմբակներին օգնում էիև «Տայ սոցիալ-դեմոկրատների միությունը» և «Պրոլետարիատ» թերթը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո (1903-1904 թվականներին) Հայաստանի սոցիալ-դեմոկրատական խմբակները ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի օժանդակությամբ կանգնեցին բոլշևիկյան դիրքերում։ 1904 թվականի ամռանը Հայաստանում, Ստեփան Շահումյանը մեծ օգնություն է ցույց տվել Երևանի կուսկազմակերպությանը։ 1905 թվականի մայիսի 12-ին նրա ղեկավարությամբ տեղի ունեցավ սոցիալ-դեմոկրատական խմբակների ժողով, որը Երևանի սոցիալ-դեմոկրատականն բոլշևիկյան կուսակցության և նրա քաղաքային կոմիտեի հիմքն է դրել։ ՌՍԴԲԿ Երևանի կազմակերպությունը 1906 թվականին Ստեփան Շահումյանին ընտրեց IV (միավորիչ), իսկ 1907 թվականին Գ․ Սոկոլովսկուն՝ V (Լոնդոնի) համագումարների պատգամավոր։ Ռուսական առաջին հեղափոխության տարիներին կազմակերպության գործունեության ոլորտն ավելի է ընդարձակվել, նա դուրս է եկել համառուսական քաղաքական ասպարեզ։ Երևանի բոլշնիկների ակտիվ մասնակցությամբ են տեղի ունեցել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1919 թվականի սեպտեմբերյան խորհրդակցությունը, 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը, ձեռնարկվել միջոցառումներ, որոնք նպաստել են ՀԿԿ հիմնադրմանը։ Նրա օգնությամբ 1919 թվականին ձևավորվել է «Սպարտակ» երիտասարդական կազմակերպությունը։ 1920 թվականի ապրիլից սկսած Երևանի բոլշևիկյան կազմակերպությունը, Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) ղեկավարությամբ, իր տպագիր օրգաններով՝ «Կոմունիստ» ն «Գյուղացու ձայն» (1920), սատարել է Հայաստանի կուսակցական կազմակերպությունների միավորմանը, նրանց աշխատանքի կոորդինացմանը։ Այն ղեկավար դեր է կատարել 1920 թվականին՝ Մայիսյան ապստամբության կազմակերպմաև և նոյեմբերին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման գործում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մռավյան Ա․ է. հողվածներ և ճառեր, Երևան, 1961։
  • Հին բոլշևիկների հիշողություններ, գիրք 1, Երևան, 1958։
  • Բարսեղյան Խ. Հ․, Հայաստանի կոմունիստական պարտիայի կազմավորումը, Երևան, 1965։
  • Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Երևան, 1967։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png