Jump to content

Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։

Հիմնադրվել է 1946 թվականին։

Թողարկել է էլեկտրական ճշգրիտ սարքեր՝ վոլտմետրեր, միլիվոլտմետրեր, լոգոմետրեր և այլն։ 1978 թվականին, 1946 թվականի համեմատ, արտադրության ծավալն աճել է 80 անգամ։ Արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, արտասահմանյան 32 երկիր՝ Բուլղարիա, Արևելյան Գերմանիա, Արևմտյան Գերմանիա, Չեխոսլովակիա, Անգլիա, Ֆրանսիա և այլուր։

Նոր արտադրատեսակների մշակման և արտադրության տեխնոլոգիայի կատարելագործման հարցերով զբաղվում էին Մոսկվայի, Լենինգրադի, Կրասնոդարի, Երևանի ԳՀԻ-ները։

1973 թվականին ներառվել է «էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 101