Jump to content

Երևանի «Սևանի» արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի «Սևանի» արտադրական միավորում, խորհրդային շրջանի սարքաշինության, ավտոմատացման միջոցների կառավարման համակարգերի ձեռնարկությունների համախումբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում (հայտնի նաև «ժամացույցի գործարան» անվամբ)։

Ստեղծվել է 1976 թվականին։ Ներառել է Երևանի ժամացույցի (երկու մասնաճյուղով՝ Թալինի շրջանի [այժմ՝ Արագածոտնի մարզ] Մաստարա, Անիի շրջանի [այժմ՝ Շիրակի մարզ] Սառնաղբյուր գյուղերում) և Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանները։ Երևանի ժամացույցի գործարանը հիմնադրվել է 1943 թվականին։ Ունեցել է մամլման, ավտոմատ գալվանապատման, մեխանիկական, հավաքման և այլ արտադրամասեր։ Թողարկել է ձևավոր զարթուցիչներ և էլեկտրոնային մեխանիկական ժամացույցներ։ 1945 թվականին արտադրվել է 13,6 հազար, 1975 թվականին՝ 4 միլիոն 105 հազար ժամացույց։

Արտադրանքն իրացվել է խորհրդային Հայաստանում (մոտ 4,2 հազար հասցեով), առաքվել աշխարհի 63 երկիր (Արևմտյան Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Կուբա, Արևելյան Գերմանիա, Չեխոսլովակիա, Հունգարիա և այլուր)։ 1954 թվականից գործարանի արտադրանքը ներկայացվել է միութենական և միջազգային ցուցահանդեսների ն տոնավաճառների (ՀՍՀ ԺՏՆՑ, Զագրեբ, Լայպցիգ, Վարշավա, Տոկիո, Մոնրեալ, Կահիրե)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս Մ. Ավետիսյանի ստեղծած ժամացույցի վռաններ արտադրող հաստոցը բարձր արտադրողականության համար (նախկինի համեմատությամբ 16 անգամ ավել) ՀՍՍՀ ԺՏՆՑ-ում շահել է արծաթե, իսկ գլխավոր կոնստրուկտոր Զ. Դալլաքյանի և ինժեներ Լ. Աբրահամյանի ձևավորած ժամացույցները՝ բրոնզե մեդալ։ Ձեռք բերած բարձր ցուցանիշների համար ՀՍՍՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է շուրջ 260 մարդ։

Մաստարայի մասնաճյուղը հիմնադրվել է 1968 թվականին։ Հիմնադրման տարիներին համապատասխանաբար արտադրվել է 81,2 և 276,6, իսկ 1975 թվականին՝ 947,6 7 628,1 հազար ժամացույց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 579