Երևանի «Սևանի» արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի «Սևանի» արտադրական միավորում, սարքաշինության, ավտոմատացման միջոցներին կառավարման համակարգերի ձեռնարկությունների համախումբ։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1976 թվականին։ Ներառում է Երևանի ժամացույցի (երկու մասնաճյուղով՝ Թալինի շրջանի Մաստարա, Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղերում) Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանները։ Երևանի ժամացույցի գործարանը հիմնադրվել է 1943 թվականին։ Ունի մամլման, ավտոմատ գալվանապատման, մեխանիկական, հավաքման այլ արտադրամասեր։ Թողարկում է ձևավոր զարթուցիչներ և էլեկտրոնային մեխանիկական ժամացույցներ։ 1945 թվականին արտադրվել է 13,6 հզազար, 1975 թվականին՝ 4 միլիոն 105 հազար ժամացույց։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքն իրացվում է ՀՍՀ-ում (մոտ 4,2 հազար հասցեով), առաքվում աշխարհի 63 երկիր (ԳՖՏ, Անգլիա, Ֆրանսիա, Կուբա, ԳԴՏ, Չեխոսլովակիա, Տունգարիա նն)։ 1954 թվականից գործարանի արտադրանքը ներկայացվում է միութենական ն միջազգային ցուցահանդեսների ն տոնավաճառների (ՀՍՀ ԺՏՆՑ, Զագրեբ, Լայպցիգ, Վարշավա, Տոկիո, Մոնրեալ, Կահիրե)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս Մ․ Ավետիսյանի ստեղծած ժամացույցի վռաններ արտադրող հաստոցը բարձր արտադրողականության համար (նախկինի համեմատությամբ 16 անգամ ավել) ՀՍՀ ԺՏՆՑ-ում շահել է արծաթե, իսկ գլխավոր կոնստրուկտոր Զ․ Դալլաքյանի և ինժեներ Լ․ Աբրահամյանի ձևավորած ժամացույցները՝ բրոնզե մեդալ։ Ձեռք բերած բարձր ցուցանիշների համար ՀՍՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է շուրջ 260 մարդ, որոնցից բանվորուհիներ Գ․ Պարսամյանը ն Ռ․ Նիկողոսյանը Լենինի շքանշանով։ Մաստարայի մասնաճյուղը հիմնադրվել է 1968 թվականին։ Հիմնադրման տարիներին համապատասխանաբար արտադրվել է 81,2 և 276,6, իսկ 1975 թվականին՝ 947,6 ն 628,1 հազար ժամացույց։ 10-րդ հնգամյակում նախատեսվում է միավորման ձեռնարկություններում տեղադրել հոսքային նոր գծեր, մեքենայացման ն ավտոմատացման 5 համալիրներ։ Երևանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կազմակերպություն 1920-1921, ՌԱԴԲԿ ջոկատը Երևանում։

«Սևանի» արտադրական միավորումների խմբակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին «Սևանի» արտադրական միավորում լենինյան իսկրայական խմբակը ձևավորվել է 1901 թվականի վերջերին։ Այնուհետև խմբակներ են ստեղծվել Արենի կոնյակի գործարանում, երկաթուղային կայարանում, արական ն իգական գիմնազիաներում, թեմական դպրոցում, փոստ-հեռագրական գրասենյակում։ Նրանք կապ են հաստատել Բաքվի և Թիֆլիսի կազմակերպությունների և կոմիտեների հետ։ 1903 թվականին ժնևից «Իսկրա»-ի 28-37 համարների տասնյակ օրինակներ ուղարկվել են Երևան։ Երևանի խմբակներին օգնում էիև «Սոցիալ-դեմոկրատների միությունը» և «Պրոլետարիատ» թերթը։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից հետո (1903-1904 թվականներին) Հայաստանի սոցիալ-դեմոկրատների խմբակները ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի օժանդակությամբ կանգնեցին բոլշևիկյան դիրքերում։ 1904 թվականի ամռանը Հայաստանում, Ս․ Գ․ Շահումյանը մեծ օգնություն է ցույց տվել Երևանի կուսկազմակերպությանը։ 1905 թվականի մայիսի 12-ին նրա ղեկավարությամբ տեղի ունեցավ ս-դ․ խմբակների ժողով, որը և նրա քաղաքային կոմիտեի հիմքն է դրել։ ՌՍԴԲԿ Երնանի կազմակերպությունը 1906 թվականին Ս․ Շահումյանին ընտրեց 4-րդ (միավորիչ), իսկ 1907 թվականին Գ․ Սոկոլովսկուն՝ 5-րդ (Լոնդոնի) համագումարների պատգամավոր։ Ռուսական առաջին հեղափոխության տարիներին կազմակերպության գործունեության ոլորտը ավելի է ընդարձակվել, նա դուրս է եկել համառուսական քաղաքական ասպարեզ։ Երնանի բոլշնիկների ակտիվ մասնակցությամբ են տեղի ունեցել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1919 թվականի սեպտեմբերյան խորհրդակցությունը, 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը, ձեռնարկվել միջոցառումներ, որոնք նպաստել են ՏԿԿ հիմնադրմանը։ Նրա օգնությամբ 1919 թվականին ձևավորվել է «Սպարտակ»» երիտասարդական կազմակերպությունը։ 1920 թվականի ապրիլից սկսած Երևանի բոլշևիկյան կազմակերպությունը, Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) ղեկավարությամբ, իր տպագիր օրգաններով՝ «Կոմունիստ» ն «Գյուղացու ձայն» (1920), սատարել է Հայաստանի կուսակցական կազմակերպությունների միավորմանը, նրանց աշխատանքի կոորդինացմանը։ Այն ղեկավար դեր է կատարել 1920 թվականին՝ Մայիսյան ապստամբության կազմակերպմաև և նոյեմբերին՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 579 CC-BY-SA-icon-80x15.png