Երվանդ Կրիկորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Կրիկորյան
Ծնվել էհունվարի 17, 1892(1892-01-17) կամ 1892[1]
ԾննդավայրԱյնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1977[1]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1933)
Մասնագիտությունփիլիսոփա

Երվանդ Հովհաննեսի Կրիկորյան (հունվարի 17, 1892(1892-01-17) կամ 1892[1], Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1977[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), փիլիսոփա, նատուրալիստների ավագ սերնդի ներկայացուցիչ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1933), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Կրիկորյանը ծնվել է 1892 թվականի հունվարի 7-ին, Այնթապում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջում, որտեղ 1912-1914 թվականներին դասավանդել է փիլիսոփայություն։ 1921 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1921 թվականից եղել է Նյու Յորքի Սիթի քոլեջի պրոֆեսոր, 1952-1982 թվականներին՝ փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար։ Փիլիսոփայական նատուրալիզմի բնագավառի մասնագետ[2]։

Աշխատությունները վերաբերում են գիտակցության և գիտության մեթոդաբանության հիմնահարցերին։ Մերժում է հոգեկանի և կյանքի իդեալիստական մեկնաբանությանը՝ դրանք դիտարկելով իբրև նյութական բարդ համակարգերի գործառույթ։ Կրիկորյանի փիլիսոփայական դիրքորոշումը մոտ է բնագիտական մատերիալիզմին։ Կրիկորյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների։

Երվանդ Կրիկորյանը մահացել է 1982 թվականին, Նյու Յորքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Naturalism and the Human Spirit. Columbia University Press; Third Printing edition (1944).[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://trove.nla.gov.au/people/1492254?q&c=people
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Krikorian, Yervant H. (1959). Naturalism and the Human Spirit (անգլերեն). Columbia University Press.