Երվանդ Կոպելյան
Երվանդ Կոպելյան | |
---|---|
Ծնվել է | 1923 նոյեմբերի 10 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | դեկտեմբերի 15, 2010 | (տարիքը 87)
Վախճանի վայր | Ստամբուլ |
Գերեզման | Balıklı |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Երվանդ Կոպելյան Վիքիդարանում |
Երվանդ Կոպելյան (նոյեմբերի 10, 1923, Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 15, 2010, Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Ռումելիհիսարի Թադեոսյան վարժարանում։ 1937 թվականին ավարտել է Էսայան վարժարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1947 թվականից՝ «Մարմարա» օրաթերթում տպագրելով պատմվածքներ։ Հետագայում բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական և այլ բնույթի հոդվածներ է տպագրել պոլսահայ գրեթե բոլոր պարբերականներում։ Եղել է վարիչ-խմբագիրը «Լույս» (1948-1950), «Դեպի լույս» (1950-1951) գրական շաբաթաթերթի։ Աշխատակցել է Բեյրութում լույս տեսնող «Այգ» օրաթերթին և Փարիզի «Լուսաղբյուրին»։ 1948 թվականին լույս է ընծայել իր բանաստեղծությունների ժողովածուն «Երանի թե» խորագրով։ Օգտագործել է Ե. Նորենց, Մաքսուտ, Երանոսյան, Գայլ Վահան, Շահան Մելիք-Շահինյան, Անարժան դպիր, Աքլոր եղբայր, Դավիթ ծածկանունները[1]։
Հիմնել է «Կոպէլ» հրատարակչությունը և 1970 թվականին լույս ընծայած «Փարձանք» գրական-հասարակական-երգիծական շաբաթաթերթը, որը տպագրվել է 9 համար։
Աշխատակցել է «Երջանիկին Տարեգիրքը»-ին, «Ակօս»-ին, Փարիզի «Լուսաղբիւր»-ին, «Այսօր»-ին, «Ճառագայթ»-ին, «Ժպիտ» մանկապատանեկան ամսաթերթին։ Թարգմանել է Բորիս Պաստեռնակի, Ռ.Սթիվենսոնի, Հերբերտ Ուելսի, Չարլզ Դիքենսի, Լուիս Քերոլի, Ջոնաթան Սվիֆթի և այլոց ստեղծագործություններից։ Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո»-ի նրա թարգմանությունը 1960-ականներին տպագրվել է «Մարամարա»-ում։ 1992 թվականին Անարժան Դպիր գրչանունով հրատարակել է «Եօթն օրը հեղ մը» քրոնիկները։ Օգտագործել է Ե. Նորենց, Մաքսուտ, Երանոսյան, Գայլ Վահան, Շահան Մելիք-Շահինյան, Անարժան դպիր, Աքլոր եղբայր, Դավիթ, Տիրացու ծածկանունները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 1998
Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երանի թե», 1948, բանաստեղծությունների ժողովածու
- «Խճանկարներ»,1968
- «Աշխարհի իններորդ հրաշալիքը», 1972
- «Երազ չունեցող մարդիկ», 1984
- «Մենք անունը «Հայ Ծաղիկ» դրինք», 1991
- «Հողով մկրտուածները», 1992
- «Կեանքի լուսանցքէն», 1998, 2003, պատմվածքների ժողովածուներ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 122.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 2010 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Թուրքահայ բանաստեղծներ
- Թուրքահայ արձակագիրներ
- Թուրքահայ թարգմանիչներ
- Թուրքահայ լրագրողներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Հայ լրագրողներ
- Հայ խմբագիրներ