Երվանդ Արյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | 1894 |
|---|---|
| Ծննդավայր | Սեբաստիա |
| Վախճանվել է | 1931 |
| Մահվան վայր | Փարիզ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
Երվանդ Արյան (Գասպարյան, 1894, Սեբաստիա - 1931, Փարիզ ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կ.Պոլսի գեղարվեստական վարժարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում անցել է Կիպրոս, այնտեղից Կահիրե և որպես դասատու պաշտոնավարել Գալուստյան վարժարանում։ Ապա մեկնել է Գերմանիա և Ֆրանսիա, կատարելագործվել նկարչության ասպարեզում։ Մասնակցել է Փարիզի «անկախներ» հորջորջմամբ հանդես եկող նկարիչների ցուցահանդեսին։ Նրա արվեստը գերազանցապես ներշնչված է հայ կյանքով ու կենցաղով։ Նկարներից հիշատակության արժանի են «Հայ պառավը», «Կովկասյան թառիստը», «Արևելքի ծաղիկը», «Բոհեմուհին» և այլն։ Մահացել է Փարիզում Շառիթեյի հիվանդանոցում 1931 թվականին 37 տարեկանում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]