Երջանկություն, (ֆր.՝ Félicité) 2017 թվականին արտադրված միջազգային դրամատիկական ֆիլմ՝ բեմադրված սենեգալցի ռեժիսոր Ալեն Գոմիսի կողմից[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 11–ին՝ Բեռլինի 67–րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ այն հանդես է եկել մրցակցային ծրագրով՝ ստանալով Գրան–պրի՝ «Արծաթե արջ»[6][7]։ Սենեգալը ֆիլմը 2018-ի Օսկար մրցանակաբաշխությանն առաջադրել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[8]։ Այն դարձել է սենեգալյան առաջին ֆիլմը, որը հավակնում էր այս անվանակարգին[9]։
Ֆելիսիտեն հպարտ և ինքնուրույն երգչուհի է, աշխատում է Կինշասաայի խորտկարաններից մեկում։ Ամեն անգամ, երբ նա բեմ է դուրս գալիս, թվում է, թե նա այս աշխարհը և իր առօրյա հոգսերը թողնում է ետևում։ Իր հանդիսատեսը արագ վարակվում է երգի ռիթմով, հզոր ու թախծոտ մեղեդիով։ Ֆելիսիտեի կյանքը փոխվում է, երբ նրա 14–ամյա տղան մոտոցիկլետով վթարի է ենթարկվում։ Մինչ նա գտնվում էր հիվանդանոցում, կինը հուսահատ փորձում է գումար հավաքել, որն անհրաժեշտ էր թանկարժեք վիրահատության համար։ Խորտկարանի մշտական հաճախորդներից մեկը՝ լովելաս Տաբուն, Ֆելիսիտեին առաջարկում է իր օգնությունը։ Նա, չկամենալով, համաձայնվում է։ Չնայած նրան, երբ Տաբուն խմում էր, անկառավարելի էր դառնում, նրա և Ֆելիսիտեի միջև աստիճանաբար սեր է առաջանում։