Ալեն Գոմիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Գոմիս
ֆր.՝ Alain Gomis
Ծնվել էմարտի 6, 1972(1972-03-06)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Սենեգալ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0327120

Ալեն Գոմիս (ֆր.՝ Alain Gomis, մարտի 6, 1972(1972-03-06)[1], Փարիզ), սենեգալյան ծագումով ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր[3][4], որ արժանացել է միջազգային մի շարք կինոփառատոների մրցանակների և պրոֆեսիոմալ այլ պարգևների։ 2017 թվականին նրա նկարահանած «Երջանկություն» (Félicité) ֆիլմը Բեռլինի միջազգային 67-րդ կինոփառատոնում շահել է ժյուրիի մեծ մրցանակը՝ «Արծաթե արջ»-ը, դարձել է նաև սենեգալյան առաջին կինոնկարը, որը ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում և տեղ զբաղեցրել կինոակադեմիայի 90-րդ մրցանակաբաշխության կարճ ցանկում՝ shortlist-ում[5][6]։ Ալեն Գոմիսի ֆիլմերից ևս մեկը՝ 2001 թվականին նկարահանած «As a Man» («Որպես մարդ») կինոնկարը Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում պարգևատրվել է «Արծաթե ընձառյուծ» մրցանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Գոմիսը ծնվել է 1972 թվականի մարտի 6-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, որտեղ էլ անց է կացրել իր մանկությունը։ Նրա հայրը ազգությամբ սենեգալցի է, մայրը՝ ֆրանսուհի։ Ալենը դպրոցական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է նշանավոր Սորբոնի համալսարանում, որտեղ արվեստի պատմություն է ուսումնասիրել։ Համալսարանն ավարտել է մագիստրոսի աստիճանով։

Նրա ռեժիսորական դեբյուրը եղել է «As a Man» («Որպես մարդ») կինոնկարը, որը Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Արծաթե ընձառյուծ» մրցանակի։

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tourbillons (1999) (Short)
  • As a Man (2001)
  • Petite Lumière (2003) (Short)
  • Andalucia (2007)
  • Today (2012)
  • Félicité (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Le FESPACO 50 ans d’histoire ...
  3. «Alain Gomis». Allocine. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Alain Gomis on Félicité and feeling like an immigrant everywhere». Financial Times. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Kilday, Gregg (2017 թ․ հոկտեմբերի 5). «Oscars: 92 Films Submitted in Foreign-Language Category». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Pond, Steve (2017 թ․ դեկտեմբերի 14). «Oscars Foreign Language Shortlist Includes 'The Square,' 'A Fantastic Woman'». The Wrap. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Գոմիս» հոդվածին։