Երուսաղեմի քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուսաղեմի քար (Արևմտյան պատ, Երուսաղեմ)

Երուսաղեմի քար (արաբերեն՝ حجر القدس , եբրայերեն՝ אבן ירושלמית), Երուսաղեմում և նրա շրջակայքում գտնվող կառույցների համար հին ժամանակներից օգտագործվող և տարածված տարբեր տեսակի անգույն կրաքար, դոլոմիտ[1]։ Այդ կրաքարի տեսակներից մեկը՝ մելեկեն, օգտագործվել է տարածաշրջանի ամենահայտնի կառույցների համար, այդ թվում Արևմտյան պատի կառուցման համար։

Երուսաղեմի քարը դեռևս օգտագործվում է շինարարության մեջ և միավորվել է հրեական արարողակարգային արվեստի մեջ, ինչպիսիք են մենորան (հանուկա) և Սեդեր Պեսախը։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարն իր բնական վիճակում
Լիտոգրաֆիկ կրաքար Հարավային Իսրայելի Մախթեշ Ռամոնի հյուսիսից, Երուսաղեմի քարի տեսակ (մելեկե)
Inbal Jerusalem Hotel-ի ճակատային հատվածը Երուսաղեմի քարից

Իսրայելյան լեռներում հիմնականում նստվածքային կրաքար, դոլոմիտի և դոլոմիտ կրաքար են։ Շինարարական նպատակների համար օգտագործվող սպիտակից մինչև վարդագույն, դեղին և ոսկեգույն քարը հայտնի է որպես Երուսաղեմի քար։ Փափուկ սենոնյան կրաքար կարելի է հանդիպել Երուսաղեմի արևելքում։ Այն վաղուց արդեն օգտագործվում է որպես էժան շինանյութ[2]։ Սենոմանյան շերտերի քարը արաբերենում հայտնի է որպես միզզի ահմար և միզզի յահուդի, շատ ավելի դիմացկուն է, քան սենոնյան կրաքարը, բայց շատ դժվար և թանկ է հանել քարհանքից՝ օգտագործելով ժամանակակից մեթոդները[2]։ Թուրոնյան շերտերը միզզի հիլու կամ հելու և մելեկե, ամենաթանկ շինարարական քարն է[2]։ Բարակ շերտով «միզի հիլուն» հեշտությամբ է հանվում քարհանքից և կիրառվում։ «Մելեկեն» փափուկ է և հեշտ է կտրել, սակայն կարծրանում է մթնոլորտի ազդեցությունից և ստանում բարձր կայունություն[2]։ Այն օգտագործվել է հին ժամանակներով մեծ հասարակական շենքերի համար[3] և իսլամական ժամանակաշրջանի քաղաքի պատերի և շենքերի շինարարության համար։

Տարատեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի և նրա շրջակայքում գտնվող լեռներում հիմնականում կա կրաքար, դոլոմիտ և ժայռերի նմանատիպ տեսակներ[4]։ Ընդհանուր օգտագործման անուններն ընդունվել են 19-րդ և 20-րդ դարերի արաբական մասոններից։ Պատմության ընթացքում կառուցման համար օգտագործվող տեսակները հետևյալն են՝

  • Մելեկե, «արքայական քար», սպիտակ, կոշտ բյուրեղային կրաքար է, որն օգտագործվում է ներկայացուցչական շենքերի համար, ինչպիսիք են Արևմտյան պատը և Հերոդյան տաճարի մասեր։ Այն հեշտ է հանել քարհանքից, օդի ազդեցությունից կարծրանում է և ստանում հաճելի դեղին գույն։
  • Միզզի հիլու («քաղցր քար»), կարծր սպիտակավուն կրաքար է, բարձրորակ շինարարական քար, սակայն երբ սկսեցին օգտագործել «արքայական քարը», միզզի հիլուն մնաց որպես խորշերը ծածկող տանիք։
  • Միզզի ահմար («կարմիր քար»), կարծր դոլոմիտիկ կրաքար է, կարմրավուն շերտերով։ Երուսաղեմում այն օգտագործվել է մամլուքների կողմից աբլաք ոճի բազմագույն քարերի շարերում։
  • Միզզի յահուդի («հրեական քար»), մուգ մոխրագույն կամ դեղին բյուրեղային դոլոմիտ կամ դոլոմիտե կրաքար է, գնահատվում է իր կարծրության համար, ինչը այն հիանալի շինանյութ է դարձնում։
  • Դեիր յասսինի միզզիի տարատեսակ է, անվանվել է Դեյր Յասին գյուղի անունով։ Կարմրավուն դոլոմիտիկ կրաքար է, հանվում է սալաքարերով, օգտագործվում հատակի և տանիքի սալիկների համար։
  • Միզզի ախդար, փոքր մասշտաբով դեկորատիվ կանաչ կրաքար է։ Նրա բարձր խտությունը նշանակում է, որ այն կարող է լավ հարթեցվել։ 20-րդ դարի սկզբին այն հինգ անգամ ավելի թանկ էր, քան «միզիի» մյուս տեսակները[5]։
  • Կակուլեհ կամ կակուլա, Ձիթենյաց լեռան վրա հայտնաբերված փափուկ և թեթև կավճային կրաքար է։ Փափկամտության շնորհիվ այն նախընտրելի է եղել ուշ Երկրորդ տաճարի շրջանում երկրորդական գերեզմանների համար տուփաձև ոսկրանոցների համար, ինչպես նաև քարե անոթների արտադրության համար։
  • Նարի, Երուսաղեմի տարածքում օգտագործվող այլ փափուկ տեսակ է։ Այն սպիտակ նստվածքային ապար է, որը քիմիական պրոցեսների միջոցով զարգանում է կավիճի կամ մերգելի վերևում։ Այն ճկուն շինարարական նյութ չէ, բայց այդ հատկանիշները գրավել են Հուդայի թագավորության քարտաշներին։

Մայր մտնող արևի շողերը, արտացոլված ինչպես հինավուրց, այնպես էլ ժամանակակից կառույցների կրաքարե ճակատին, ոսկե երանգ հաղորդելով դրանց՝ առաջ են բերել «Ոսկե Երուսաղեմ» տերմինը[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն իսրայելցի երկրաբան Իթամար Փերաթի՝ Երուսաղեմի բնակիչները հին ժամանակներում իրենց տները կառուցել են Երուսաղեմի քարից, որը կտրվել է քաղաքում և առաջացած փոսերն օգտագործել են որպես ջնարակ, տան տակ գտնվող անձրևաջրերը հավաքելու համար։ Երուսաղեմի շրջակայքի հին քարհանքերը գտնվում են Արևելյան Երուսաղեմի ավտոբուսի կայանի, Նահլաոթի Ռեահով Համադրեգոթ և Այգու գերեզմանի տարածքում[1]։ Հինավուրց քարհանքերի մնացորդները կարելի է տեսնել նաև Եմինի Մոշեի մոտ, Սանհեդրիա շրջանում և այլուր[2]։

Երուսաղեմում քաղաքային օրենքները պահանջում են, որ բոլոր շենքերի ճակատային մասը լինի տեղական Երուսաղեմի քարից[7]։ Որոշումը թվագրվում է Բրիտանական մանդատի և սըր Ռոնալդ Սթորսի կառավարման ժամանակաշրջանին[8] և 1918 թվականին Ալեքսանդրիայի քաղաքային ինժեներ Ուիլյամ Մքլինի նախագծած քաղաքի գլխավոր հատակագծի մի մասն էր[9]։

1923 թվականին Ահարոն Գրիբելսկին Երուսաղեմում հիմադրեց հրեաներին պատկանող երկրի առաջին «մարմարե» քարհանքը (իրականում mizzi քարից, քանի որ Իսրայելում մարմար չկա)։ Գրիբելսկու որդին՝ Եշիելը, ընդլայնեց բիզնեսը, աշխատանքով ապահովելով ավելի քան 100 մարդու, այդ թվում, քար կտրողների, քարտաշների, արտադրողի։ 2000 թվականի հունվարին ընկերությունը գործարկել է Mitzpe Ramon նոր գործարանը[10]։

2000 թվականին Արևմտյան ափին պաղեստինցիների կողմից գործարկվել է 650 քարի հատման ձեռնարկություն, որոնք արտադրում են տարբեր տեսակների վարդագույն, ավազագույն, ոսկեգույն աղյուսներ և սալիկներ[11]։

Խորհրդանշական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երուսաղեմի տարբեր քարեր» արտերկրում օգտագործվում են հրեական շենքերում որպես հրեաների ինքնության խորհրդանիշ[12][13]։ Այն օգտագործվել է շատ հրեական համայնքային կենտրոններում, այդ թվում` Սան Խոսեում[14]։ Երուսաղեմի քարը հաճախ օգտագործվում է ժամանակակից սինագոգի դիզայնի մեջ[15]։

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում գտնվող հոգեգալստականների եկեղեցին 8 միլիոն դոլար արժողությամբ Երուսաղեմի քար է օգտագործել 180 ոտնաչափ բարձրությամբ Սողոմոնի տաճարի կրկնօրինակի կառուցման համար[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Is Jerusalem Stone Under Threat?».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Influence of Geological Conditions on the Development of Jerusalem, M. Avnimelech, Bulletin of the American Schools of Oriental Research, No. 181 (Feb., 1966), pp. 24-31
  3. Shiloh, Yigal; Horowitz, Aharon (February 1975). «Ashlar Quarries of the Iron Age in the Hill Country of Israel Ashlar Quarries of the Iron Age in the Hill Country of Israel». Bulletin of the American Schools of Oriental Research. 217: 37–48.
  4. «Holy Land's 'Jerusalem stone' cements base of U.S. buyers, Denver Business Journal». Denver.bizjournals.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  5. Deutscher Verein Zur Erforschung Palästinas, Zeitschrift des Deutschen Palästina-Vereins Band XXVII, Leipzig 1904. London: Forgotten Books. 2013. էջեր 361–2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Arkin, Yaacov and Amos Ecker (2007), “Report GSI/12/2007: Geotechnical and Hydrogeological Concerns in Developing the Infrastructure Around Jerusalem” Արխիվացված 2009-03-05 Wayback Machine, The Ministry of National Infrastructures, Geological Survey of Israel, Jerusalem, Israel, July 2007.
  7. Goldberger, Paul (1995 թ․ սեպտեմբերի 10). «Passion Set in Stone, New York Times, Sept. 10, 1995». New York Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «Jerusalem Architecture Since 1948». Jewishvirtuallibrary.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  9. The British Mandate Արխիվացված 2015-12-16 Wayback Machine from "Jerusalem: Life Throughout the Ages in a Holy City". Online course material from the Ingeborg Rennert Center for Jerusalem Studies, Bar-Ilan University, Ramat-Gan, Israel.
  10. Supplying the world with Jerusalem stone, Stoneworld.com.
  11. Palestinians' stones cut both ways Ilene Prusher, The Christian Science Monitor, January 4, 2000
  12. «FindArticles.com - CBSi». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 19-ին.
  13. Philip Nobel, "ART/ARCHITECTURE; What Design For a Synagogue Spells Jewish?," December 2, 2001, New York Times.
  14. Jerusalem Stone forms a haven in Costa Rica, Reflecting the spirit of Israel, a large quantity of Jerusalem Stone was used for a new Jewish Community Center in San Jose, Costa Rica, Stone World, 19 November 2005(չաշխատող հղում)
  15. A stone for the ages.
  16. "Solomon's Temple in Brazil would put Christ the Redeemer in the shade; Huge replica planned for Sâo Paulo would be twice the height of the iconic statue of Jesus in Rio de Janeiro Tom Phillips, July 21, 2010, The Guardian.