Jump to content

Երուխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուխան
Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան
Դիմանկար
գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ
Ծնվել էհուլիս 1870
ԾննդավայրԿոստանդնուպոլիս (Թուրքիա)
Մահացել է1915
Մահվան վայրԽարբերդ (Մեծ եղեռնի զոհ)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆերսեսյան վարժարան և Կեդրոնական վարժարան
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող և գրող
ԱշխատավայրԱրևելք, Կեդրոնական վարժարան և Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
 Erukhan Վիքիպահեստում

Երուխան, Երվանդ Պողոսի Սրմաքեշխանլյան (հուլիս 1870 - 1915), հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ և մանկավարժ։

Կենսագրություն

Ծնվել է 1870 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է ծննդավայրի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում։ 1890 թվականից աշխատել է «Արևելք» խմբագրությունում։ 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում հրատարակել է մի շարք նովելներ՝ շարունակելով ու զարգացնելով 1880-ական թվականների արևմտահայ ռեալիստական գրականության ավանդույթները։ 1896 թվականի հայկական կոտորածների օրերին տեղափոխվել է Բուլղարիա, 1904 թվականին անցել Եգիպտոս։ Տարագրության մեջ (1899-1908) շարունակել է գրական, խմբագրական աշխատանքը, զբաղվել մանկավարժությամբ (Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում)։ Գաղթական, Ե. Գաղթական, Աշուղ ծածկանուններով Կոստանդնուպոլսի «Բյուզանդիոն» թերթում հոդվածներ է տպագրել հայ գաղթականների կյանքից։ 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո, վերադարձել է Կոստանդնուպոլիս, նշանակվել է «Արևելք» թերթի խմբագիր, միաժամանակ դասավանդել ազգային Կեդրոնական, իսկ 1913 թվականից՝ Խարբերդի ազգային վարժարաններում։ Սպանվել է Խարբերդում 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ։

Ստեղծագործություններ

  • 1891-1896 թվականներին «Արևելք»-ի և «Մասիս»-ի էջերում տպագրված նովելներ՝
    • «Պապուկը»
    • «Մեզատճին»
    • «Հյուծախտավորը»
    • «Լվացարարուհին»
    • «Գինովին վարձը»
    • «Ձուկին փոխարեն»
  • «Կաղընդչէքը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Սայլորդը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Արյան ուժը» - պատմվածք 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Գաղթականները» - անավարտ վեպ 1900, տպագրվել է «Շավիղ» հանդեսում
  • «Ամիրայի աղջիկը» - վեպ 1900, տպագրվել է «Արևելք» թերթում

Թարգմանություններ

  • Ա. Դոդե «Ջեկ» 1896, տպագրվել է «Արևելք» թերթում
  • Հ. Մալո «Ընտանիքը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում
  • Ժ. Լերմինա «Փարիզի գայլերը» 1894-1895, տպագրվել է «Արևելք» թերթում
  • Ժ. Մարի «Դժգույն աղջիկը» 1894, տպագրվել է «Արևելք» թերթում

Գրականություն

  • Հ. Ճ. Սիրունի, Գիծեր Երուխանի կյանքե «ՍԳ» 1970 №3
  • Ս. Վ. Հովհաննիսյան, Երուխան Երևան 1970