Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԳդանսկ
ՀասցեWładysława Bartoszewskiego 1
Հիմնադրվել է2017
ՏնօրենGrzegorz Berendt?
Կայքmuzeum1939.pl(լեհ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Երկրորդ Համաշխարհային պատերազմի թանգարանը (լեհերեն՝ Muzeum II Wojny Światowej) պետական մշակութային հաստատություն է, որը հիմնադրվել է 2008 թվականին և թանգարան է Գդանսկում, Լեհաստանում, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Կվադրատ ճարտարապետական թիմը Գդանսկում Երկրորդ Համաշխարհային պատերազմի թանգարանի կառուցման համար մրցույում հաղթեց[1]։

Լեհական Առաջին կորպուսի Շերման տանկերի կռիվը Արևմտյան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Նոր կառավարության օրոք թանգարանը խստորեն քննադատվեց նախնական ցուցահանդեսից, որը նախագծված էր հայտնի պատմաբանների կողմից։ Նոր ցուցահանդեսները ներկայացնում էին պատերազմի ընթացքում լեհերի էթնիկ զոհերի մասին[1][2][3]։ Մի քանի հեղինակներ դատի տվեցին կրկնօրինակվան

Նորդեն M2WS ռումբի դիտակ

օրենքի խախտման համար, երբ ցուցահանդեսները փոխվել էին առանց խորհրդակցության և 2020 թվականի հոկտեմբերին հաղթել էին մրցույթում[4]։

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը թանգարանի շենքի կառուցման համար ճարտարապետական մրցույթ հայտարարեց։ Ծյուրիի կազմում էին Դանիել Լիբսքինդը և Ջեք Լոհմանը՝ Լոնդոնի թանգարանի տնօրենը։ հաղթող նախագիծը Գդինյա քաղաքինն էր, որը հիմնադրել էր Կվադրատ

Թանգարանի ներսը

ճարտարապետական ստուդիան։ Թանգարանի նստավայրը Մոթլավա գետի դիմաց է և տեղակայված է Վալովա փողոցի վրա, որը Ռադունիա ջրանցքին և պատմական Լեհական փոստային շենքին կից է։ Թանգարանի հողային տարածքը կազմում է 2,5 ակր, իսկ շենքի տարածքը մոտավորապես կազմում է 23000 հազար քառակուսի կիլոմետր։ Շենքը բաղկացած է երեք հիմնական բնագավառներից, որոնք խորհրդանշական կերպով ներկայացնում են անցյալը, ներկան և ապագան։ Շենքի ամենահատկանշական մասը 40 մետր բարձրությամբ ապակե ճակատային մասով թեք աշտարակն է, որտեղ կա գրադարան, ընթերցասրահ ու խորհրդակցության սենյակ, ինչպես նաև սրճարաններ ու ռեստորաններ, որտեղից Գդանսկ քաղաքի գեղեցիկ տեսարան է բացվում[5][6]։

Թանգարանը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Գդանսկի Մշակութային թանգարանի և Վեսթերպլատ թանգարանի Ազգային ժառանգության կողմից։ Նույն օրը վարչապետ Դոնալդ Տուսկը պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Պավել Մաչեվիչին նշանակեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի թանգարանում իր ներկայացուցչի պաշտոնում։ Թանգարանի ներկայացուցիչների թիմում ընդգրկված էին Վարշավայի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր Պյոտր Մաջևսկին և դոկտոր Յանուշ Մարզալեկը, ով 2000-2007 թվականներին Գդանսկի Ազգային հուշակոթողների ինստիտուտի Հանրային կրթության բաժնի տնօրենն էր։ Թիմի նպատակը ներառում էր այսպես կոչված Երկրորդ համաշխարհային պատերազմի Թանգարանի ծրագրի հասկացության զարգացում։ Հիմնադրույթը հանրությանը ներկայացվել էր 2008 թվականի հոկտեմբերի 6-ին Վարշավայի Ազգային ժողովի նախագահական դեսպանատանը պատմաբանների ու թանգարանագետների հետ քննարկման ժամանակ։ Հիմնադրույթի տեքստը և քննարկման զեկույցը տպագրվեցին և նաև ուղղակիորեն ընդունվեցին Թանգարանի պաշտոնական կայքում[7]։ Ցուցադրությունների հիմնադրույթի ու բովանդակության զարգացումը ստեղծվեցին նորահայտ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից գիտնականների և դիկտատորների կողմից, որոնք էին՝ Նորման Դեվիսը, Թիմոթի Սնայդերը, Թոմաս Սզարոտան, Վլադիմիր Բորոձեյը և Ջերսսի Վոյսիչ Բորեզան[8]։

2008 թվականի նոյեմբերի 26-ին Մշակույթի և Ազգային ժառանգության նախարար պարոն Բոգդան Զդրոյևսկին Վեստերպլատ թանգարանի անունը փոխեց Գդանսկի Երկրորդ համաշխարհային պատերազմի Թանգարան անունով[9]։ Միևնույն ժամանակ նա սահմանեց առաջադրանքներ, այն է՝ «թանգարանի գործունեության առարկան Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը վերաբերող հավաքածուների կուտակումը, դրանց պահպանումն ու հասանելիությունն է՝ հատկապես ցուցահանդեսների, ճանաչման, կրթության և հրատարակման միջոցներով»։

2016 թվականի ապրիլի 15-ին Մշակույթի և Ազգային ժառանգության նախարար պարոն Պյոտր Գլինսկին տեղեկացրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի Թանգարանն ու Վաստերպլատի ու 1939 թվականի Պատմության Թանգարանը, որը ստեղծվել էր 2015 թվականին, միավորվեցին[10]։ Պարոն Գլինսկիի որոշման վրա ազդեցին թանգարանի Գլխավոր ցուցադրության բացասական տեսակետները, որոնք տրված էին նախարարի կողմից ու վճարված էին Յան Զարինի, Պյոտր Սեմկայի ու Պյոտր Նիվինսկիի կողմից[11][12]։

2016 թվականի վերջին Վոյվոդի Վարչական դատարանը Գդանսկում հարցում արեց մշակույթի նախարարին երկու թանգարանների միավորման և պատվիրված աշխատությունների հարցով։ Մշակույթի նախարարությունը դատարանի որոշումը համարում էր անվավեր[13]։ 2017 թվականի հունվարին Գերագույն վարչական դատարանը մերժեց Վոյվոդի Վարչական դատարանի որոշումը[14]։

2017 թվականի հունվարի 30-ին Վարշավայի Վոյվոդի վարչական դատարանը կասեցրեց երկու թանգարանների միավորումը մինչև թանգարանի կառավարման և Մարդու իրավունքների պաշտպանության օրինական բողոքի ընդունումը։ Մարտի 23-ին թանգարանը բացվեց հանրության առջև[15]։ Ապրիլի 5-ին Վոյվոդի դատարանը վերջնականապես իր ենթակայության տակ վերցրեց Մշակույթի և Ազգային ժառանգության կարգավորման իրականացումը հետաձգեց շարժումը։ Ապրիլի 6-ին դոկտոր Նավրոցկին նշանակվեց որպես միավորված կառույցների գործադիր տնօրեն[16]։

2019 թվականի սեպտեմբերին Վիթոլդ Պիլեցկու արձանը կկանգնեցվի թանգարանի առջև, որը կկրի հեծելազորի կապիտանի համազգեստն ու ձեռքին կպահի ճամբարական գլխարկը։ Արձանի հեղինակը, որը կմասնակցի մրցույթին ու արձանի կանգնեցմանը, կպարգևատրվի 400000 լեհական դրամով, պարոն Մասիեյ Յագոդինսկի-Յագենմերն է։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Կարոլ Նավրոցկին Թանգարանի տնօրենն է։ Գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գրեգորձ Բերենդին և Դոկտոր Տոմազ Ստուրոն նրա պատվիրակներն են։ Պրոֆեսոր Պավել Մաչեվիչը մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը Թանգարանի տնօրենն էր, իսկ դոկտոր Յանուս Մարզալեկն ու պրոֆեսոր Մաջևսկին ծառայում էին որպես պատվիրակներ։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Մշակույթի ու Ազգային ժառանգության նախարարը և Վարչապետ Պյոտր Գլինսկին նշանակեցին Թանգարանի կառավարման համակարգում նոր անդամներ, որոնք էին՝ Սլավոմիր Կենկիվիչը, Մարեկ Յան Չոդակևիչը, Յացեկ Ֆրիդրիխը, Միրոսլավ Գոլոնը, Պյոտր Մաջևսկին, Բոգդան Մուսիալ, Պյոտր Նիվինսկի, Անդրեյ Նովակ, Պյոտր Սեմկա, Զբիգնիև Վավեր, Յարոսլավ Վասովիչ, Տադեուշ Վոլսա, Յան Զարին[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «TVP nadaje na twórców Muzeum II Wojny Światowej. Seans bzdur i oszczerstw». oko.press. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Co min. Gliński zrobił z pamięcią o II Wojnie Światowej». oko.press. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Ciobanu, Claudia (2017 թ․ մայիսի 15). «Poland's WWII museum under political bombardment». POLITICO. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Wyrok w procesie o wystawę w Muzeum II Wojny Światowej». oko.press. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Museum of the Second World War». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Museum of the Second World War / Studio Architektoniczne Kwadrat». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. «Materiały do pobrania « Media « Muzeum II Wojny Światowej». muzeum1939.pl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «MIIWŚ. Nowy dyrektor zapowiada rychłe zmiany na wystawie». gdansk.pl. Արխիվացված է a,78475#.WSHitVP8v6w.facebook օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. «Zarządzenie nr 41 Ministra Kultury i Dziedzictwa Narodowego z dnia 26 listopada 2008 r. zmieniające zarządzenie w sprawie utworzenia Muzeum Westerplatte w Gdańsku» (PDF). bip.mkidn.gov.pl. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Obwieszczenie Ministra Kultury i Dziedzictwa Narodowego z dnia 15 kwietnia 2016 r. o zamiarze i przyczynach połączenia państwowych instytucji kultury Muzeum II Wojny Światowej w Gdańsku oraz Muzeum Westerplatte i Wojny 1939» (PDF). bip.mkidn.gov.pl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  11. Orzechowski, Hubert (2016 թ․ հուլիսի 15). wojny-swiatowej recenzje,artykuly,391987,1.html «"Niewiele wspólnego z wiedzą historyczną". Muzeum II Wojny Światowej odpowiada recenzentom Glińskiego» (լեհերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  12. Zalesinski, Jarosław (2015 թ․ հունիսի 30). «Krytyczne recenzje programu wystawy głównej Muzeum II Wojny Światowej» (լեհերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  13. «Konflikt wokół MIIWŚ: prof. Machcewicz usunięty z debaty historyków na polecenie ministra?». www.gdansk.pl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  14. «Postanowienie NSA w sprawie wstrzymania wykonania zarządzenia Ministra Kultury dotyczącego połączenia Muzeum II Wojny Światowej w Gdańsku i Muzeum Westerplatte i Wojny 1939». Naczelny Sąd Administracyjny -Komunikaty. 2017 թ․ հունվարի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  15. «Aktualności». muzeum1939.pl. 2017 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  16. «Dr Karol Nawrocki nowym dyrektorem Muzeum II Wojny Światowej». Onet Trójmiasto (լեհերեն). 2017 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.(չաշխատող հղում)
  17. «Minister Kultury powołał członków Rady Muzeum». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան» հոդվածին։