Երկնագույն ծովալճակը (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն ծովալճակը
անգլ.՝ Blue Lagoon: The Awakening
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և ֆիլմ անչափահասների համար
ՀիմքԵրկնագույն ծովալճակը
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիքայել Սալոմոն
Սցենարի հեղինակՀենրի դե Վեր Սթեքփուլ
ԴերակատարներԻնդիանա Էվանս, Դենիզ Ռիչարդս, Ֆրենկ Ջոն Հյուզ, Հեյլի Կիյոկո, Քրիստոֆեր Աթքինս և Ալիքս Էլիզաբեթ Գիթեր
ՕպերատորԴենի Լենուար
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունLifetime
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Երկնագույն ծովալճակը» (անգլ.՝ Blue Lagoon: The Awakening), 2012 թվականին նկարահանված ամերիկյան հեռուստատեսային ֆիլմ։ Պրեմիերան կայացել է «Lifetime Television» ալիքով 2012 թվականի հունիսի 16-ին։ Ֆիլմը Հենրի դե Վեր Սթեքփուլի վեպի հիման վրա համանուն ֆիլմի ժամանակակից ռիմեյքն է, սակայն բնօրինակ ֆիլմի սյուժեն ամբողջությամբ փոխվել է, պահպանվել է միայն ֆաբուլան՝ «երկու դեռահասների ռոմանտիկ պատմությունը, որոնք պատահաբար երկուսով հայտնվել են անմարդաբնակ կղզում»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման և Դինը ավագ դասարանցիներ են։ Էմման հավաք աղջիկ է, նպատակասլաց, լավ է սովորում, զբաղվում է հասարակական աշխատանքով, պատրաստվում է ընդունվել Փրինսթոնի համալսարան։ Նա հայտնի է դպրոցում, ունի բազմաթիվ ընկերներ, ապրում է լիարժեք ընտանիքում։ Դինն ապրում է առանձնատանը, ընդգրկված չի դպրոցական ոչ մի ընկերությունում, բնակվում է հոր հետ, որի հետ հարաբերությունները լարված են. նրա մայրը մահացել է մի քանի տարի առաջ։

Ավագ դպրոցի աշակերտները մեկնում են Տրինիդադ՝ մեկշաբաթյա ուղևորության։ Այնտեղ, երեկոյի ընթացքում, Էմման պատահաբար ընկնում է զբոսանավից։ Դա միայն Դինն է նկատում, նա շտապում է օգնության և օգնում է աղջկան բարձրանալ մի փրկարարական նավակ, որտեղ նրանք մնում են միասին բաց ծովում։ Պատանիները հրաշքով կարողանում են գոյատևել փոթորկի ժամանակ։ Որոշ ժամանակ անց նավակը հայտնվում է կղզու մոտ։ Էմման և Դինը փորձում են գտնել մարդկանց և այնպես անել, որ իրենց մասին իմանան, բայց հայտնաբերում են, որ կղզին անմարդաբնակ է։ Կապ չկա, կղզուց ինքնուրույն դուրս գալն անհնար է։

Էմմայի և Դինի անհետացումը հայտնաբերվում է միայն հաջորդ օրվա առավոտյան։ Ոստիկանությունը ստուգում է դեռահասների անհետացման շրջանը, սակայն հույս ունեն, որ կորածները պարզապես փախել են և կգտնվեն։ Անհետ կորածների ծնողները մեկնում են Տրինիդադ, ակտիվացնում են ոստիկանական որոնումները և փորձում են երեխաներին ինքնուրույն փնտրել։ Իսկ Էմման ու Դինը սկսում են բնակություն հաստատել կղզում։ Երկուսն էլ հասկանում են, որ այստեղ կարելի է գոյատևել միայն միասին՝ օգնելով և պաշտպանելով միմյանց, նրանց միջև անմիջապես ձևավորվում են բարեկամական հարաբերություններ, ինչպես նաև հազվադեպ աննշան տարաձայնություններ։

Անցնում է մեկ ամիս։ Տրինիդադի իշխանությունները դադարեցնում են որոնումները՝ դեռահասներին ծովում մահացած հայտարարելով։ Էմմայի մայրը և Դինի հայրը որոշ ժամանակ շարունակում են իրենց որոնումները, բայց նրանք ստիպված են նահանջել։ Մինչդեռ Էմման և Դինը շարունակում են գոյատևել կղզում՝ ավելի լավ ճանաչելով միմյանց։ Նրանց հարաբերություններն օրինաչափորեն ընկերայինից անցնում են սիրային հարաբերությունների։ Դրսից օգնության հույսը գնալով փոքրանում է։ Միայն մեկ անգամ նրանք կղզու վրա ինքնաթիռ են տեսնում, բայց չեն հասցնում ազդանշան տալ։ Երկուսն էլ հասկանում են, որ նման ճգնավոր կյանքը չի կարող հավերժ շարունակվել։ Եթե Դինը պատրաստ է ապրել այստեղ՝ չմտածելով ապագա խնդիրների մասին, ապա Էմման տառապում է հարազատների ու ընկերների, ժամանակակից նորմալ կյանքի մասին մտքերից։

Էմման և Դինը կղզու վրա անցկացնում են ավելի քան հարյուր օր։ Երբ մտերիմներն արդեն կորցնում են հույսը, պատանիներին պատահաբար հայտնաբերում է էքսկուրսիոն ուղղաթիռը։ Նրանց վերադարձը տուն դառնում է սենսացիա։ Լինելով տանը՝ Էմման անմիջապես ընկղմվում է գործերի ու ընկերների հորձանուտում՝ դառնալով շատ ավելի հայտնի՝ շնորհիվ Դինի հետ արկածների։ Նա կասեցնում է Դինի հարաբերությունները շարունակելու փորձը։ Դինը, ինչպես նախկինում, միայնակ է մնում։ Նրանց վերամիավորման վերջին հնարավորությունն ավարտական պարահանդեսն է, որտեղ Էմման պատրաստվում էր գնալ ֆուտբոլային թիմի աստղ Սթիվեն Մանի հետ, իսկ Դինն ընդհանրապես չէր պատրաստվում գնալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ինդիանա Էվանս Էմմալին «Էմմա» Ռոբինսոն Էմմալին «Էմմա» Ռոբինսոն
Բրենտոն Թյուիթս Դին ՄաքՄալլեն Դին ՄաքՄալլեն
Դենիզ Ռիչարդս Բարբարա Ռոբինսոն Բարբարա Ռոբինսոն
Ֆրենկ Ջոն Հյուզ Ֆիլ Ռոբինսոն Ֆիլ Ռոբինսոն
Պատրիկ Սբ. Էսպրիտ Ջեք ՄաքՄալլեն Ջեք ՄաքՄալլեն
Ջեյկոբ Արտիստ Սթիվեն Սալիվան Սթիվեն Սալիվան
Հեյլի Կիյոկո Հելեն Հելեն
Էյմի Կարերո Ջուդ Ջուդ
Քրիստոֆեր Աթկինս պարոն Քրիստիանսեն պարոն Քրիստիանսեն

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է տարաբնույթ արձագանքներ[1][2][3][4][5]։ «Metacritic» կայքում ֆիլմին 100 միավորից տրվել է 51 միավոր՝ հիմնված 5 գրախոսությունների վրա[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blue Lagoon: The Awakening
  2. Different shade of ‘Blue’
  3. Smile! It’s Time for a Guilty Plunge Into Summer TV
  4. «Back to 'Blue Lagoon'». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  5. The Nubile Savages
  6. Blue Lagoon: The Awakening

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]