Երկբծավոր արտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկբծավոր արտույտ
Երկբծավոր արտույտ
Երկբծավոր արտույտ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Արտույտներ (Alaudidae)
Ցեղ Melanocorypha
Տեսակ Երկբծավոր արտույտ (M. bimaculata)
Միջազգային անվանում
Melanocorypha bimaculata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Երկբծավոր արտույտ (լատ.՝ Melanocorypha bimaculata), արտույտների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 33-41 սմ, կենդանի զանգվածը՝ 40-72 գ։

Մարմնի վերին մասը մուգ դարչնագույն է՝ խայտերով, թևերի թափահարող փետուրները՝ մոխրադարչնագույն՝ սպիտակ պտերով, կրծքին կան սև բծեր։ Պոչի փետուրների ծայրերին (բացառությամբ կենտրոնական զույգի) կան սպիտակ պտեր, որոնք լավ երևում են թռչելիս։ Կտուցը մեծ է, գլխին կա արտահայտված նախշ։ Տարածված է կիսաանապատներում, տափաստաններում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է խոտաբույսերի սերմերով, միջատներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային վերադարձը՝ մարտի կեսերից ապրիլի սկիզբը (արուներն էգերից՝ 2-4 օր շուտ)։ Հարսանեկան խաղերի ժամանակ արուն սրնգի թովիչ ձայներ հիշեցնող երգով, թևերը մեղմ թափահարելով՝ թռչում է պտույտներով, մեղմ վայրէջք կատարում և հետապնդում մոտակայքում կքանստած էգին։ Բնադրում է ապրիլ-մայիսին՝ գետնին։ Բույնը (տրամագիծը՝ 112 մմ) կառուցում է միայն էգը՝ փոքրիկ գավաթաձև փոսիկում՝ չորացած խոտաբույսերից։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի սկզբից հունիսի սկիզբը դնում է 24 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ 11-12 օրական ձագերը (որոնք դեռևս թռչել չեն կարողանում) դուրս են գալիս բնից, կեր հայթայթում ծնողների օգնությամբ, ինքնուրույն են դառնում 30-35 օրականում։ Ձագերի կորուստը մեծ է՝ 65% (կախված է արտաքին ազդակներից)։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png