Երկարապոչ երաշտահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկարապոչ երաշտահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Հաստակտուց երաշտահավեր
Ցեղ Երկարապոչ երաշտահավ
Տեսակ Երկարապոչ երաշտահավ
Լատիներեն անվանում
Aegithalos caudatus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178398
NCBI 88112
EOL 916864

Երկարապոչ երաշտահավ (լատին․՝ Aegithalos caudatus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքին պատկանող նստակյաց, քոչվոր թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոչը անհամեմատ երկար է և աստիճանաձև։ Մեջքը, թևերը և պոչը սև են, ուսագլխին ունի վարդագույն շերտ, գլուխը մուգ մոխրագույն է, որովայնը, պոչի եզրային փետուրները սպիտակ են՝ վարդագույն երանգով, աչքը երիզված է դեղին օղակով։ Քաշը 8,5-10,5 գ է, թևի երկարությունը՝ 55-65 մմ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում նստակյաց քոչվոր թռչուն է։ Ձմռանը տեղաշարժվում է դեպի հարավային շրջանների այգիներն ու գետերի հովիտները, ամռանը բարձրանում է անտառային գոտի։ Անտառային թռչուն է։ Սնվում է միայն միջատներով և այլ անողնաշարավոր կենդանիներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրվում է ապրիլ-հունիս ամիսներին։ Բույնը կիսագնդաձև է, այն տեղադրում է ծառերի հաստ ճյուղերին։ Բույնը սարքում է թռչունների փետուրներից, բույսերի նուրբ ցողուններից, ամրացման համար օգտագործում է սարդոստայնաթել։ Դնում է 9-12 սպիտակ, մաշկագույն պտերով ձու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում, Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988