Երիտասարդ Վիկտորյան
Երիտասարդ Վիկտորյան անգլ.՝ The Young Victoria | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | կենսագրական ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
| Թեմա | Վիկտորյա թագուհի |
| Թվական | մարտի 6, 2009, մարտի 4, 2010[1] և ապրիլի 22, 2010[2] |
| Լեզու | անգլերեն և գերմաներեն |
| Ռեժիսոր | Ժան Մարկ Վալլե[3][4][5][…] |
| Պրոդյուսեր | Մարտին Սկորսեզե, Գրեհեմ Քինգ և Սարա |
| Սցենարի հեղինակ | Ջուլիան Ֆելոուզ |
| Դերակատարներ | Էմիլի Բլանտ[6][3][5][…], Ռուփերթ Ֆրենդ[6][3][5][…], Միրանդա Ռիչարդսոն[7], Ջիմ Բրոուդբենթ[7], Փոլ Բեթանի[6][3][5][…], Մարկ Սթրոնգ[3][5][7], Թոմաս Կրեչման[7][8], Ջուլիան Գլովեր[7], Մայքլ Մելոունի[7], Ռեյչել Ստիրլինգ[7], Յորքի արքայադուստր Բեատրիս, Դևիդ Ռոբ[7], Ժենևիև Օ'Ռեյլի[7], Հարիեթ Ուոլթեր[7], Ժանետ Հայն[7], Եսպեր Քրիստենսեն[7], Ջոզեֆ Ալթին[7], Միխիլ Հեյսման[7] և Մորվեն Քրիստի[9] |
| Օպերատոր | Հեգեն Բոգդանսկի |
| Երաժշտություն | Իլան Էշքերի |
| Մոնտաժ | Ջիլ Բիլքոք |
| Պատմվածքի վայր | Լոնդոն և Շոտլանդիա |
| Կինոընկերություն | GK Films |
| Տևողություն | 105 րոպե |
| Բյուջե | 35 000 000 $ |
| Շահույթ | 27 409 889 $ |
«Երիտասարդ Վիկտորյան» (անգլ.՝ «The Young Victoria»), ռեժիսոր Ժան Մարկ Վալլեի կենսագրական ֆիլմը, որը պատմում է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի մանկության տարիների և Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու հետ ամուսնության մասին։ Ֆիլմի կարգախոսն է. «Նա կառավարել է միլիոններին, սակայն նրա սիրտը պատկանել է միակ տղամարդուն»։ Ֆիլմը համաշխարհային վարձույթի է հանվել 2009 թվականի փետրվարի 5-ին Գերմանիայում[10]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս շատ երիտասարդ արքայադուստր Վիկտորյան գտնվում է արքունական ինտրիգների կենտրոնում. Ջոն Կոնրոյը փորձում է գահին հասնել աղջկա մոր վրա ազդելու ճանապարհով, ինչի պատճառով ծնողի հետ հարաբերությունը վատթարանում է։
Վիկտորյայի հորեղբայրը՝ Բելգիայի թագավոր Լեոպոլդ I-ը ևս մտադիր էր օգտագործել իր ազդեցությունն ազգականուհու վրա։ Դրա համար նա ուղարկում է իր ազգական Ալբերտին Մառախլապատ Ալբիոն, որպեսզի նա նվաճի արքայադստեր վստահությունը։ Անգլիա ժամանելուն պես երիտասարդները կապվում են իրար հետ՝ չնայած, որ Վիկտորյան գիտեր Ալբերտի «նպատակի» մասին։
Մոր (որը Կոնրոյի կողմից էր) և դստեր միջև հարաբերությունները սրված վիճակի են հասնում։ Վիկտորյային պահում են բանտարկյալի նման, խստորեն սահմանափակում են նրա տեղաշարժը։ Սակայն գործերի նման իրադրությունը չէր կարող բավարարել արքայադստերը, որը գիտակցում է իր իրական նպատակը և մտնում գահի համար մղվող պայքարի մեջ։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Կերպար | |
|---|---|---|
| Էմիլի Բլանտ | Վիկտորյա թագուհի | |
| Ռուփերթ Ֆրենդ | արքայազն Ալբերտ | |
| Փոլ Բեթանի | լորդ Մելբուռն | |
| Միրանդա Ռիչարդսոն | Քենթի դքսուհի | |
| Ջիմ Բրոդբենտ | Վիլհելմ IV | |
| Թոմաս Կրեչման | Լեոպոլդ I | |
| Մարկ Ստրոնգ | սըր Ջոն Կոնրոյ | |
| Ջեսպեր Քրիստենսեն | բարոն Սթոքմար | |
| Հարիեթ Ուոլթեր | Ադելաիդա թագուհի | |
| Ժանետ Հայն | բարոնուհի Լուիզա Լեցեն | |
| Ջուլիան Գլովեր | Վելինգթոնի դուքս | |
| Մայքլ Մելոնի | սըր Ռոբերտ Պիլ | |
| Միխիլ Հեյսման | Էռնստ | |
| Ժենեվև Օ՛Ռեյլի | լեդի Ֆլորա Հասթինգս | |
| Ռեյչել Սթիրլինգ | Սազերլենդի դքսուհի | |
| Մորվեն Քրիստի | Ուոթսոն | |
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմիլի Բլանտի շքեղ զգեստներից յուրաքանչյուրն ապահովագրված էր տասը հազար բրիտանական ֆունտով։
- Պրոդյուսեր Սառա Ֆերգյուսոնի դուստրը՝ Յորքի արքայադուստր Բեատրիսը, փոքրիկ դեր է ստացել ֆիլմում՝ որպես թագուհու շքախմբի պալատական ազնվական օրիորդ։ Իրականում Վիկտորյա թագուհին Բեատրիսի նախանախանախատատն է։
- Ներսում կատարված բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են Լեսթերշիրի Բելվուար դղյակում։ Մահճակալը, որի վրա քնում են նորապսակներ Վիկտորյան և Ալբերտը մեղրամսի ժամանակ, շատ տարիներ առաջ ծառայել էր Վիկտորյա թագուհուն, որը 1843 թվականին իջևանել էր այդ դղյակում։ Ննջարանն այնքան փոքր էր, որ նկարահանման սարքավորումները ստիպված էին տեղավորել և տեղադրել լուսամուտներին։
- Ծովային տեսարանները նկարահանվել են վերոնշյալ Բելվուարում՝ չնայած այն բանին, որ այն ծովափից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Առափնյա ավազն իրականում դղյակի պատշգամբում է լցված, իսկ շրջապատի պատերը փոխարինվել են ծովով համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։
- Կանացի ազատ կապորը (կանացի գլխարկ), որը կրում է Վիկտորյան այգում, մինչև այդ եղել է «Հպարտություն և նախապաշարմունք» (2005), «Նորթենգերյան աբբայություն» (2007) и «Ջեյն Օսթին» (2007) ֆիլմերի հագուստի պարագաներից մեկը։
- Շրջազգեստը, որը ֆիլմում կրում է Վիկտորյա թագուհին խորհրդի հետ առաջին հանդիպման ժամանակ, իրենից ներկայացնում է այդ պահին կրված իրական զգեստի ճշգրիտ կրկնօրինակը։ Իրական շրջազգեստը պահպանվել է մինչև մեր օրերը բրիտանական թանգարանային հավաքածուում, սակայն սկզբնական սև գույնը տարիների հետ գունաթափվել է՝ դառնալով շագանակագույն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ http://www.kinokalender.com/film7590_young-victoria.html
- 1 2 3 4 5 http://www.adorocinema.com/filmes/filme-126288/
- ↑ http://www.imdb.com/title/tt0962736/
- 1 2 3 4 5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=126288.html
- 1 2 3 http://www.metacritic.com/movie/the-young-victoria
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 http://www.imdb.com/title/tt0962736/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/mloda-wiktoria
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Elley, Derek (2009 թ․ փետրվարի 5). «The Young Victoria Movie Review From The Berlin Film Festival». Variety. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Victoria Top Film
- Young Victoria in Twitter
- Young Victoria Film Արխիվացված 2018-03-31 Wayback Machine
- Victoria Le Film Արխիվացված 2020-02-15 Wayback Machine
- Victoria
- The Young Victoria
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ Վիկտորյան» հոդվածին։ |
| ||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների պատմական ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2009 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում