Երեք կտուրները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեք կտուրները
անգլ.՝ The Adventure of the Three Gables
Տեսակպատմվածք
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1926
Հրատարակություն1926

«Երեք կտուրները» (անգլ. The Adventure of the Three Gables), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքներից մեկը։ Հրատարակվել է 1926 թվականին և ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերլոկ Հոլմսին օգնության համար է դիմում տիկին Մերի Մեյբերլին։ Սակայն, հենց այն պահին, երբ նրանից նամակ է ստանում, բնակարան է ներխուժում ոմն կողոպտիչ սևամորթ Սթիվ Դիքսին և սպառնում է Հոլմսին` չկաշկանդվելով Վաթսոնի ներկայությունից։ Հոլմսի կտրուկ տոնը թափ է տալիս Դիքսին և հանդարտված բանդիտը խոստովանում է, որ իրեն այստեղ է ուղարկել ավելի վտանգավոր հանցագործ` ոմն Բարնի Սթոքդեյլը։ Սպառնալիքներից չվախեցած Հոլմսը, Վաթսոնի ուղեկցությամբ մեկնում են տիկին Մեյբերլիի հետ տեսակցության, ով նրանց է պատմում տարօրինակ տան գնորդի մասին, ով հայտնվում է իր որդու` Դուգլաս Մեյբերլիի մահից որոշ ժամանակ անց։ Գնորդը լավ գումարի դիմաց առաջարկել է գնել ոչ միայն տիկին Մեյբերլիի տունը` «Երեք ձիեր» վիլան, այլ նաև տանը գտնվող բոլոր իրերը, բացառությամբ անձնական հագուստների և զարդերի։ Զրույցի ընթացքում Հոլմսը տիկին Մեյբերլիի սպասուհուն խոսակցությունը գաղտնալսելուց նկատում է։ Սպասուհու հետ խիստ զրույցը ոչինչ չտվեց, սակայն նա ասում է, որ իրեն ինչ որ հարուստ կին է վարձել։ Հոլմսը հասկանում է, որ որոշ չարագործների համար կարևոր է ոչ թե տուն գնելը, այլ տիկին Մեյբերլիի մահացած որդու իրերը, որոնք նրա մահվանից հետո ժամանել են Իտալիայից և տանն են պահվում։ Հոլմսը առաջարկում է տիկին Մեյբերլիին Դուգլասի իրերը տեղափոխել իր սենյակ և դրանք մանրամասն զննել։ Երբ Հոլմսը և Վաթսոնը դուրս են գալիս տիկին Մեյբերլիի տանից, նրանք տեսնում են արդեն հայտնի բանդիտ Սթիվ Դիքսիին, ով տանն է հետևում։

Գիշերը վիլայի վրա հարձակվում են հանցագործները։ Թմրեցնելով տիկին Մեյբերլիին, ավազակները գողանում են նրա մահացած որդու բոլոր իրերը։ Մնում է միայն ձեռագրով էջի մի հատված։ Տեքստից դատելով, խոսքը գնում է մի ջենթելմենի մասին, ում աչքի առաջ ծեծել են իր նախկին սիրուհուն։ Հոլմսը Վաթսոնին առաջարկում է գնալ աշխարհիկ գեղեցկուհի Այսեդոր Կլյայինի մոտ։ Սկզբում խոսակցությունը չի դասավորվում, սակայն երբ Հոլմսը ակնարկում է ոստիկանության միջամտության մասին, Այսեդորը որոշում է ամեն ինչ պատմել։

Պարզվում է, որ Դուգլաս Մեյբերլին Իտալիայում ծանոթանում է Կլյայանիի հետ, սիրահարվում է նրան և պատրաստվում է ամուսնանալ։ Սակայն Այսեդորը իր համար ավելի շահավետ ամուսնություն է գտնում և մերժում է Մեյբերլիի սիրահետումը։ Այսեդորը նույնիսկ ստիպված է վարձել բանդիտների, որպեսզի նրանք ծեծեն Դուգլասին նրա սեփական տան դիմաց։ Վիրավորված Դուգլասը որոշում է ինքնակենսագրական գիրք գրել իր անհաջողությունների մասին, Այսեդորին ամբողջ աշխարհում հայտնի դարձնելով որպես ստոր և նենգ կնոջ։ Իր ապագա գրքից մեկ օրինակ նա ուղարկում է իր նախկին սիրելիին, իսկ մյուսը ուղեբեռով Անգլիայում գտնվող իր տուն։ Այդ պատճառով Այսեդորը սկզբում ցանկանում էր, առանց իրական պատճառը հայտարարելու, գնել իրեն վարկաբեկող գիրքը, իսկ հետո նորից օգտվել բանդիտների օգնությունից։ Հոլմսը խոստանում է գործը չհրապարակել, սակայն Այսեդորից խնդրում է օգնել Դուգլասի մորը իրականացնել նրա երազանքը, գնելով ծեր կնոջը շուրջերկրյա ճանապարհորդության նավի տոմս։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք կտուրները» ցուցադրվել է 1994 թվականին BBC Radio 4-ի համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The BBC audio complete Sherlock Holmes»։ merrisonholmes.com։ Վերցված է 2019-08-26 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The Adventure of the Three Gables," [Illustration by Frederic Dorr Steele]. The Courier-Journal, Magazine Section [Louisville, Ky.] (February 13, 1927), 3-4.
  • "The Adventure of the Three Gables," The Daily Oklahoman [Oklahoma City] (February 13, 1927), D-7. illus.
  • "The Adventure of the Three Gables," Evening Bulletin [Philadelphia] (February 12, 1927), 6. illus.
  • "The Adventure of the Three Gables," Pictures by Frederic Dorr Steele. Liberty, 3, No. 20 (September 18, 1926), 9-14.
  • "The Adventure of the Three Gables," Los Angeles Times Sunday Magazine (February 13, 1927), 16-18. illus.
  • "The Adventure of the Three Gables," Omaha Sunday World-Herald, Magazine Section (February 13, 1927), 2-4. illus.
  • "The Adventure of the Three Gables," Pittsburgh Gazette-Times (February 13, 1927), VI, 6-7. illus.
  • "The Adventure of the Three Gables," St. Louis Globe-Democrat (February 13, 1927), II, 1, 4. illus.
  • "The Adventure of the Three Gables," Illustrated by Howard Elcock. The Strand Magazine, 72, No. 430 (October 1926), 318-328.
  • "The Adventure of the Three Gables," Sunday Chronicle [Manchester] (May 4, 1930), 6, 8. illus.
  • "The Adventure of the Three Gables," The Times-Picayune [New Orleans] (February 27, 1927), 2, 6. illus.