Երեմիա Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երեմիա Սահակյան
Ծնվել է1830
ԾննդավայրՆախիջևան
Վախճանվել է1883
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1853)
ԱշխատավայրԼազարյան ճեմարան

Երեմիա Սահակյան (1830, Նախիջևան - 1883), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մինչև 1858 թվականը հայերեն և ռուսերեն է դասավանդել նույն դպրոցում, աշխատել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ որպես նախակրթարանի հայոց լեզվի ուսուցիչ։ Համակվելով «Հյուսիսափայլի» գաղափարներով՝ 1861-1864 թվականներին նրա էջերում հանդես է եկել բանաստեղծություններով, որոնցում արծարծել է հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման գաղափարը («Տեսիլք», «Արձագանք Մասիսի», «Տեսչության խորհուրդ խորն է, անքնին» են)։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եղծ բաղդի» («Արարատ», արևմտահայերեն, №20, հունվարի 27)
  • «Դրուատ, ասացեալ ի մեծաշուք հանդիսի հարցաքննութեան Ներսիսեան վարժարանի...» («Արշալույս արարատյան», 1852, № 407, հունվարի 18, գրաբար)։
  • «էգուց արի» («Մեղու Հայաստանի», 1858, № 9, մարտի 1, արևմտահայերեն)։
  • «Անձկայրեաց Հայաստանի» («Ճռաքաղ», 1859, № 5, մայիս)։
  • «Խորհուրդ մկանց» (№ 6, հունիս, աշխարհաբար)։
  • «Գարշ, աղտեղի մկան անսաս...», «Արարատ», № 9, սեպտեմբեր, գրաբար)։
  • «Ի հիշատակ հանգուցյայ Ատեփաննոս նորընծա քահանայի Սահակյանց» (1860, № 3 հոկտեմբեր, աշխարհաբար)։
  • «Ներսիսյան դպրոց» («Արարատ», № 10, դեկտեմբեր, աշխարհաբար)։
  • «Տեսիլ» («Արարատ», 1861, №11, հունվարի առաջին կես, արևմտահայերեն)։
  • «Ալեկոծություն» (№ 12, հունվարի երկրորդ կես, աշխարհաբար)։
  • «Կական» («Կռունկ Հայոց աշխարհին», 1861, № 3, մարտ, աշխ.):
  • «Առանձնություն», «Տեսիլք», «Կյանք» («Հյուսիսափայլ», 1861, №6, հունիս, արևմտ.):
  • «Երգ նժդեհի» (№ 9, սեպտեմբեր, աշխ.):
  • «Արձագանք Մասիսի» (1862, №2, արևել. պոեմ, անավարտ)։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսափայլի պոեզիան, ժողովածու, Երևան, 1956։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 137