Երդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երդ (երդ, երդիկ բառերից), հարկամիավոր։ Գոյություն է ունեցել ֆեոդալիզմի հասարակարգն ապրած գրեթե բոլոր երկրներում։ Հայաստանում Երդ արտահայտվել է երկու ձևով՝ բնեղեն և փողային։ Ցուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր պետությանը կամ հողատիրոջը տարեկան վճարել որոշակի գումար, իսկ գյուղականը՝ նաև մթերք (հավ, միս, ձու, յուղ, փայտ և այլն)։ Հայաստանում Երդ պետական գյուղերում վերացվել է 19-րդ դարում 40-ական թվականներին, երբ հատուկ օրենքով մտցվեց ընդհանուր հողային հարկ, իսկ մասնատիրական գյուղերում պահպանվել է մինչև 1880-1890-ական թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544 CC-BY-SA-icon-80x15.png