Եվրոպայի կամուրջ (Բրեններ լեռնանցք)
![]() | |
Անունով | Եվրոպա |
Երկիր | ![]() |
Տեղանք | Schönberg im Stubaital?[2] և Patsch?[2] |
Տեսակ | հեծանային կամուրջ, պողպատե կամուրջ և ճանապարհային կամուրջ |
Հատում է | Wipp Valley? |
Երկարություն | 777 մետր |
Լայնություն | 24,6 մետր |
Բացման տարեթիվ | նոյեմբերի 17, 1963 |
![]() | |
![]() |
Եվրոպայի կամուրջ կամ «Եվրոպա» կամուրջ (Europabrücke), 777 մետր երկարություն ունեցող կամուրջ Ավստրիայի Տիրոլ երկրամասում, Ինսբրուք քաղաքից հարավ, Վիփ հովտում։ Կամուրջն իրար է կապում Սիլլ գետի երկու ափերը, դառնում Ալպյան լեռներով ձգվող Բրեններ A13 ավտոմայրուղու և եվրոպական E45 երթուղու կարևորագույն հատվածներից մեկը։ Այդպիսով՝ կամուրջը հանդիսանում է Ավստրիան իտալական Հարավային Տիրոլին և Հարավարևելյան Գերմանիան Հյուսիսային Իտալիային կապող գլխավոր մայրուղու կարևորագույն մասը։
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եվրոպայի կամրջի» սյուների միջև ամենամեծ թռիչքը 198 մետր երկարություն ունի։ Կամրջի վրա ստեղծվել են անհրաժեշտ հարմարություններ՝192 մետր բարձրությունից էլաստիկ պարանով ներքև ցատկելու՝ Bungee jumping-ի համար. այս առումով «Եվրոպան» աշխարհում նման կարգի հինգերորդ բարձր օբյեկտն է[3]։
Կամրջի երթևեկելի մասը, որ կազմված է երկաթբետոնե հեծաններից (ի դեպ, շինարարության ժամանակ օգտագործվել է 70 հազար խորանարդ մետր բետոն), հենվում է հինգ սյուների վրա, որոնցից ամենաբարձրը 146,5 մետր բարձրություն ունի։ 1984 թվականին իրականացված վերակառուցողական աշխատանքներից հետո կամրջի լայնությունը հասցվել է 24,6 մետրի։ Երկու կողմերով ավտոմեքենաները կարող են երթևեկել երեքական շարքով։
Կամրջի շինարարության ընթացքում զոհվել է քսաներկու շինարար, ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ նրանցից մեկը, իսկ ըստ տարածված խոսակցությունների՝ երեքը, խեղդվել են հենասյուներից մեկի դեռ չպնդացած բետոնի մեջ ու այդպես մնացել թաղված։ Ի հիշատակ շինարարության և զոհերի՝ մոտակա ավտոկայանատեղիից վեր՝ ժայռի վրա կառուցվել է արդիական ոճով մի մատուռ, իսկ դրանից մի փոքր ցած դիտահարթակ է պատրաստվել։
Ռեկորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եվրոպայի կամուրջը» կառուցվել է 1959-ից 1963 թվականներին և մեկ տասնամյակից ավելի համարվել է Եվրոպայի ամենաբարձր կամուրջը (բարձրությունը 190 մետր է)՝ գերազանցելով նույնիսկ շվեյցարական Gueuroz-ին։ Բայց 1974 թվականին շահագործման հանձնված Italia Viaduct-ը նրանից վերցրել է առաջատարի տիտղոսը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]• Der Große ADAC Alpenführer- 1992.ADAC Verlag GmbH, München. ISBN 3-87003-470-X
• Baedecker. Italien. Verlag Karl Baedeker.2002. ISBN 3-8297-1091-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Tyrolean spatial information system
- ↑ https://www.europabruecke.at/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Europabrücke-ն. հետին պլանում՝ Սերլեսը
-
Europabrücke-ն՝ Բրեններբունդեսշտրասեից
-
Կամրջի տեսքը աջից
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպայի կամուրջ (Բրեններ լեռնանցք)» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |