Եվգենի Բաբսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Բաբսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15 (28), 1902
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 10, 1973(1973-09-10) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիոլոգ
ԱշխատավայրՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա

Եվգենի Բորիսովիչ Բաբսկի (հունվարի 15 (28), 1902, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 10, 1973(1973-09-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Բաբսկին ծնվել է 1902 թվականի հունվարի 28-ին Գորիս քաղաքում, բժշկի ընտանիքում[2]։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և մնացել Մոսկվայում՝ գիտական աշխատանքով զբաղվելու նպատակով։ Նախավերջին կուրսում սկսել է դասախոսական գործունեությունը ֆիզիոլոգիայի բնագավառում՝ որպես Յակով Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանի կենսաբանության և ֆիզիոլոգիայի ամբիոնի ընթերակա։ Համալսարանն ավարտելուց հետո Բաբսկին աշխատանքի Է անցել Կարլ Լիբկնեխտի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնում՝ որպես ընթերակա։ 1924-1929 թվականներին ակտիվ գիտափորձական գործունեություն է ծավալել Տիմիրյազևյան գիտահետազոտական ինստիտուտում՝ պրոֆեսոր Ի. Ռազենկովի ղեկավարությամբ, այնուհետև Վ. Օբուխի անվան ֆիզիոլոգիայի լաբորատորիայում[3]։

Տիմիրյազևյան գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց հետո 1929 թվականին դառնում է Մոսկվայի համալսարանի մանկավարժության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ։ 1930-1949 թվականներին եղել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր։

1932 թվականին գործընկերների խմբի հետ ձեռնամուխ է լինում ֆիզիոլոգիայի դասագրքի շարադրմանը, որը վերջին անգամ վերահրատարակվել է 1972 թվականին։ 1939 թվականին առանց պաշտպանության նրան շնորհվում է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից Բաբսկին մեկնել է ռազմաճակատ, բայց շուտով հետ կանչվել և նշանակվել Պաշտպանության պետական կոմիտեի լիազորի օգնական[4]։ Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 1943 թվականը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին նա գլխավորել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի նորաստեղծ ֆիզիոլոգիական լաբորատորիան։

1948 թվականին Եվգենի Բաբսկին ընտրվեց Ուկրաինայի խորհրդային հանրապետության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, այնուհետև տեղափոխվելով Կիև՝ գլխավորել Ա․ Բոգոմոլցի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ընդհանուր ֆիզիոլոգիայի բաժինը։

Եվգենի Բաբսկի ղեկավարությամբ մշակվել են սրտախթանիչներ ստացիոնար կլինիկաների և շտապօգնության ծառայությունների համար։ Առաջին անգամ Խորհրդային Միությունում հաջողությամբ կիրառվել է սրտի տարբեր պաթոլոգիաների պայմաններում սրտի էլեկտրական խթանում և սրտի ռիթմի խախտման դեպքում էլեկտրաիմպուլսային բուժում։ Ինչպես նաև ստեղծվել և կիրառության մեջ է դրվել կարդիոմոնիտոր, մի սարքավորում, որ հիվանդ մարդու սրտի գործունեությունն անընդհատ վերահսկում է։

Եվգենի ԲաբսկիՆ մանկավարժական, բժշկական բուհերի և համալսարանների համար նախատեսված խորհրդային ֆիզիոլոգիայի առաջին դասագրքերի ստեղծողն էր։

Նա վախճանվել է Մոսկվայում 1973 թվականի սեպտեմբերի 10-ին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Курс нормальной физиологии. 3 изд. — М., 1947.
  • Электрическая стимуляция сердца. — М., 1961 (совм. с Л. С. Ульянинским).
  • Динамокардиография. — М., 1963 (совм. с  Л. Карпманом).
  • Е. Б. Бабский, А. А. Зубков, Г. И. Косицкий, Б. И. Ходоров. Физиология человека. — М., Медицина, 1972. — Тираж 65000 экз.
  • Физиология человека и животных. — 1972
  • Приборы эндорадиозондирования. — М.: Наука, 1975. — 176 с. (совм. с  М. Сориным и С. Н. Давыдовым).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Бабский Евгений Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Бабский Евгений Борисович — биография, факты из жизни, фотографии, справочная информация». www.piplz.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Малышев, Виталий; Макашева, Астра; Кайкенов, Даулетхан; Красикова, Юлия (2018 թ․ հոկտեմբերի 13). «РАЗРАБОТКА ВЕРОЯТНОСТНОЙ ТЕОРИИ САМОИЗМЕЛЬЧЕНИЯ РУД». Kompleksnoe ispolʹzovanie mineralʹnogo syrʹâ/Complex Use of Mineral Resources/Mineraldik shikisattardy Keshendi Paidalanu. 307 (4): 87–97. doi:10.31643/2018/6445.34. ISSN 2224-5243.
  4. «Бабский Евгений Борисович». Главный портал МПГУ (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]