Եվա Բոուրինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Բոուրինգ
BOWRING, Eva Kelly,.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 9, 1892(1892-01-09)[1]
Ծննդավայր Նևադա, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 8, 1985(1985-01-08)[1] (92 տարեկան)
Վախճանի վայր Գորդոն, Շերիդան շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ

Եվա Բոուրինգ (անգլ.՝ Eva Kelly Bowring, հունվարի 9, 1892(1892-01-09)[1], Նևադա, Միսսուրի, ԱՄՆ - հունվարի 8, 1985(1985-01-08)[1], Գորդոն, Շերիդան շրջան, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, 1954 թվականի ապրիլի 16-ից մինչև նոյեմբերի 7-ը Նեբրասկայից եղել է ԱՄՆ սենատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ամուսնացել է Արթուր Բոուրինգի հետ և տեղափոխվել Նեբրասկա նահանգի Չերի շրջանում գտնվող Բոուրինգ ռանչոյի նրա տուն։ Իր ապագա ամուսնու հետ Եվան պատահաբար հանդիպել է, երբ վերջինս օգնել է նրան, երբ իր մեքենան փչացել էր Բոուրինգ ռանչոյի մոտակայքում։ Արթուրն ու Եվան միասին ապրել են 16 տարի։ Սրտի կաթված ստանալուց հետո 1944 թվականին Արթուրը մահացել է Չադրոն քաղաքի հիվանդանոցում[2]։

Բոուրինգ ամուսիններն ակտիվ գործունեություն են ծավալել Նեբրասկա նահանգի հանրապետական կուսակցությունում։ Արթուրը ծառայել է որպես շրջանային լիազոր` մասնակցելով շրջանի կառավարմանը, 1927-1929 թվականներին հանրապետականների կուսակցությունից եղել է Նեբրասկա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, 1930-1933 թվականներին՝ նահանգի Սենատի անդամ[3][4]։

Ամուսնու մահից հետո Եվան շարունակել է ինքնուրույն զբաղվել ռանչոյով՝ չմոռանալով քաղաքականության մասին։ 1954 թվականին Բոուրինգին նահանգապետ Ռոբերտ Բ. Քրոսբին նշանակել է ԱՄՆ Սենատի կազմում Դուայթ Գրիզուոլդի մահից հետո թափուր մնացած տեղը զբաղեցնելու համար։ Եվա Բոուրինգը Սենատում Նեբրասկան ներկայացնող առաջին կինն է եղել։ Նրա ծառայությունը Սենատում շարունակվել է 1954 թվականի ապրիլի 16-ից նոյեմբերի 7-ը։ Նեբրասկայում տասնհինգերորդ Սենատի ժամկետը, որը տևել է 1949 թվականի հունվարի 3-ից մինչև 1955 թվականի հունվարի 3-ը, անսովոր էր այն բանում, որ այդ ընթացքում փոխվել է վեց սենատոր։ Բոուրինգը նրանցից չորրորդն էր։

Սենատում ծառայելուց հետո Եվա Բոուրինգը վերադարձել է ռանչո։ 1956-1964 թվականներին միաժամանակ ոչ լրիվ դրույքով աշխատել է ԱՄՆ արդարադատության նախարարության պայմանական վաղաժամկետ ազատման խորհրդում։ Բոուրինգը մահացել է 1985 թվականին Ներբասկայում՝ իր 93-րդ ծննդյան օրվանից ընդամենը մեկ օր առաջ։ Անհանգստանալով ռանչոյի ճակատագրի համար՝ նախկին սենատորը 132 հեկտար մակերեսով Բոուրինգ ռանչոն կտակել է Նեբրասկա նահանգին՝ ի հիշատակ իր ամուսնու[5]։ Նեբրասկայի խաղերի ու այգիների հանձնաժողովն այն վերածել է պատմական այգու (անգլ.՝ Bowring Ranch State Historical Park): Ռանչոն նախկինի պես շահագործվում է որպես աշխատող անասնաբուծական տնտեսություն, որտեղ աճեցվում են հերեֆորդի ցեղատեսակի կովեր։ Ռանչոյի տունը և շինությունները պահպանվել են, այնտեղ է գտնվում նաև այցելուների համար նախատեսված Մեծ կենտրոն, որտեղ կարելի է ծանոթանալ Բոուրինգների կյանքին վերաբերվող փաստաթղթերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995.
  2. 'Arthur Bowring, former state legislator, dies,' Nebraska State Journal, March 20, 1944, pg. 1
  3. 'Nebraska Blue Book 1932,' Biographical Sketch of Arthur Bowring, pg. 270
  4. Early History of Cherry County, Nebraska
  5. Emanuel, Mary Ethel A Love Story at Bowring Ranch (und) // Nebraska Life. — Т. 9. — № 4. — С. 83—84.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]