Եվա Բերբերյան
Եվա Բերբերյան ֆր.՝ Eva Berberian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Իսի լե Մուլինո |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Ազդվել է | Բարբարա |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Կայք | evaberberian.com |
![]() |
Եվա Բերբերյան (ֆր.՝ Eva Berberian, հոկտեմբերի 13, 1986, Իսի լե Մուլինո), հայկական ծագումով ֆրանսիացի հեռուստահաղորդավարուհի, մոդել, դերասանուհի, ոճաբան, երաժշտավար, երգիչ-երգահան[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվան ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 13-ին Իսի լե Մուլինոյում (Օ-դը-Սեն)։ Եվայի հայրը հայ է, մայրը՝ ֆրանսուհի։ Նա ունի կրտսեր քույր։ Ռուեյ Մալմեզոնում նա եղել է Ֆրանսիայի սկաուտների միավորումում; 16 տարեկանում Եվան թողեց ուսումն ու հայրական տունը և սկսեց փնտրել իր ճանապարհը։ Նա սկսում է ռեստորանում մատուցող աշխատելով, այնուհետև աշխտաում է որպես մոդել տարբեր խմբագրություններում ու գովազդային ընկերություններում[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին նա մասնակցում է M6-ով ցուցադրվող Top Model հեռուստաշոուի առաջին մրցաշրջանին, այնուհետև՝ Hollywood Chewing Gum-ում՝ որպես Star Academy-ի գովազդային վահանակի կերպար։
2006 թվականին նա նկարահանվում է Մարաթոն մեդիայի կողմից նակարահանված և TF1 հեռուստաընկերությամբ ցուցադրվող ՛՛Արևի տակ՛՛ հեռուստասերիալի 11-րդ եթերաշրջանի մի դրվագում։
Եվան նաև մասնակցել է բազմաթիվ հեռուստատտեսային հաղորդումների, տպագրվել մամուլում, աշխատել է Վոն Դուչի գովազդներից մեկում Դիմ ներքնազգեստի բրենդի համար նկարվելով ամսագրում։
2007-ին նա ընդունվում է M6, որտեղ մեկ տարի վարում է «Եղանակի տեսություն» և միևնույն ժամանակ «La Route en Direct» հաղորդումը։ 2008 թվականին Եվան հայտնվում է Հարդրոքսի Զգա ծանր ռոքը երգի տեսահոլովակում՝ ոստիկանի դերում։ Խթանելով արվեստագետների բեմում ավելի շատ հայտնվելը նա կազմակերպում է ֆրանսիացի դերասանուհի Կիմ Թերիոյի բեմում անվճար մեկ օր անցկացնելը, որը տեղի ունեցավ Փարիզում գտնվող Լը Մադամ ակումբում։ 2010 թվականին Եվան ունեցավ իր աբստրակտ նկարների ցուցահանդեսը[3]։ 2012-ից 2013 թվականների ընթացքում նա գրել է երեսուն սիրային երգերի բառեր և երաժշտություն։ Նա երաժշտությամբ հանդես է եկել և գալիս Ֆրանսիայում ՀԲԸՄ երիտասարդների հետ, ինչպես նաև Երևանում գտնվող Մեցցո Կլասիկ Հաուս ակումբում, և փարիզյան գարեջրատներում։ Նա հանդես է եկել DJ Եվա անվան տակ որոշ հասարակական վայրերում, ինչպիսիք են օրինակ Օտել Ֆուքե Բարիեր հյուրանոցի Լա Փթիթ Մեզոն ռեստորանում և Գիլբերթ Կոստի այլ հաստատություններում։ Նա նաև կամավորություն է անում՝ հյուրընկալելով վորքշոփի հենաշարժողական համակարգի հաշմանդամների Նոյի Սուր Սեն Նոտր Դամ երաժշտական ասոցացիայում, որը գլխավորվում է Արքայադուստր Նապոլեոնի կողմից։ 2015 թվականից նա սկսել է կանացի և տղամարդու պատրաստոի հագուստի արտադրությունը, որը կոչվում է Saint Eve։ 2016 թվականին նա սկսեց լուսանկարել, ստեղծելով Dare Love-ը, որի միջոցով ներկայացնում էր սերը, ազատությունը, համարձակությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Բերբերյան» հոդվածին։ |
|