Եվան, օձն ու մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Եվան, օձն ու մահը
Hans Baldung Grien - Eve, Serpent and Death.JPG
տեսակգեղանկար
նկարիչՀանս Բալդունգ
տարի1510
բարձրություն64 սանտիմետր
լայնություն32,5 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և գեղանկարչության տախտակ
գտնվում էԿանադայի ազգային պատկերասրահ
հավաքածուԿանադայի ազգային պատկերասրահ
կայք

Եվան, օձն ու մահը (անգլ.՝ Eve, the Serpent and Death, կամ Եվան, օձն ու Ադամը՝ որպես մահ (անգլ.՝ Eve, the Serpent, and Adam as Death)), Վերածննդի գերմանացի նկարիչ Հանս Բալդունգի նկարը, որը գտնվում է Կանադայի ազգային պատկերասրահում, Օտտավա: Նկարի ստեղծման տարեթիվը վիճարկելի է՝ 1510 թվականի սկզբից մինչև 1525-1530 թվականներ: Կտավի հիմնական տարրերն են՝ աստվածաշնչյան Եվան, տղամարդու կերպար, որը մարմնավորում է մահը և սովորաբար նմանեցվում է Ադամին, օձը և ծառի բունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը եղել է բրիտանացի քաղաքական գործիչ Ուիլյամ Անգերշտեյնի հավաքածուում նախքան 1875 թվականին Կրիստիս աճուրդի տանը վաճառվելը՝ որպես Լուկաս Կրանախ Ավագի աշխատանք, թեև իրականում աշխատանքը մեծ հակադրություն է առաջացնում Կրանախի կերտած Ադամի ու Եվայի շատ նկարների հետ, որոնցից միայն Եվայի դիրքն է փոխառված: Գրեթե մեկ դար անց, երբ կտավը 1969 թվականին աճուրդի էր հանվել Սոթբիսի շոտլանդական մասնաճյուղում, պարզվեց, որ այն Հանս Բալդունգի աշխատանքն է:

1972 թվականին գնորդը կտավը վաճառեց Օտտավայում գտնվող Կանադայի ազգային պատկերասրահին, որի հավաքածուում էլ այժմ այն գտնվում է:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդունգը պատվիրազանցությունը ներկայացրել է փայտափորագրերի և նկարների միջոցով՝ խնձորի, օձի կծածի տեսքով: Կտավում մարմինները լայնածավալ են և լրացնում է ամբողջ տարածքը, մուգ ֆոնի վրա օգտագործված են առաջին պլանի անգույն գույները: Հիմնական տարրերը միահյուսված են. օձը գալարված է ծառի և մահվան շուրջ:

Մահվան աջ ձեռքը վեր է բարձրացել խնձորը բռնելու համար: Օձն ունի կարմիր աչքեր և աքիսի գլուխ, բերանն է առել Մահվան ձախ դաստակը, որը միևնույն ժամանակ բռնել է Եվայի ձախ թևը: Եվան ձախ ձեռքով բռնել է օձի պոչի մի մասը, իսկ աջ ձեռքը մեջքի հետևում պահել է խնձորը: Բալդունգի պատվիրազանցության ներկայացման մեջ, Եվայի, օձի և մահվան նոր տարրը օձի ակտիվ դերն է. Ադամի զառամյալ տեսքը՝ կիսամերկ և գրեթե կմախքային, ենթադրում է օձի թույնի ներգործությունը, և Ադամին օձի հափշտակումը հիշեցնում է մեղսագործության ժամանակ խնձորի կծելը: Յուրաքանչյուր կերպարի բռնած խնձորը ներկայիս տեսարանի խորհրդանշական ծագումն է, որտեղ «ամեն ինչ կախված է և խառնված ամեն ինչին[1]»:

Հետևի պլանում խիտ անտառն է, իսկ մյուս երկու ծառերի բները՝ բարակ, անկյունային և զուգահեռ, զբաղեցնում են միջին պլանը: Հիմնական ծառի բնի արմատին՝ մահվան աջ կրունկի մոտ, կա երիցուկ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Koerner, Joseph Leo (1993). The Moment of Self-portraiture in German Renaissance Art. University of Chicago Press, p. 310

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hieatt, A. Kent (June 1983). "Hans Baldung Grien's Ottawa Eve and Its Context". The Art Bulletin. College Art Association. 65 (2): 290–304. JSTOR 3050323. doi:10.2307/3050323.
  • Koerner, Joseph Leo (1993). The Moment of Self-portraiture in German Renaissance Art. University of Chicago Press. ISBN 0-226-44999-8.