Ես կվերադառնամ (կարճամետրաժ ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես կվերադառնամ
Երկիր Հայաստան
Ժանրպատմական ակնարկ, սոցիալական
Թվականօգոստոսի 11, 2016
Պրեմիերա11.06.2016թ
Լեզուհայերեն և անգլերեն
ՌեժիսորՆերսես Մանուկյան
ՊրոդյուսերԱրման Գասպարյան, Արթուր Հարությունյան
Սցենարի հեղինակՆերսես Մանուկյան
ԴերակատարներԱրմեն Մարգարյան, Աշոտ Ախոյան, Վահան Հակոբյան
ՕպերատորՍամվել Պողոսյան
ԵրաժշտությունԱրա Գևորգյան
Պաշտոնական կայքէջ

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմական ակնարկ է նվիրված ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին։ Սցենարը ռեժիսորական է։ Պատմում է ամերիկյան դպրոցի մի աշակերտի մասին, ով բախտի բերմամբ հայտնվել էր Կալիֆորնիայում։ Հերթական դասը հիշեցրեց նրան իր նախնիների պատմությունը, որը սառեցրել էր նրա հայացքը։ Եվ երբ ուսուցիչը ավարտել էր դասը, տեսավ տղային և պարզ դարձավ, թե ով էր այդ տղան։ Նա 14-ամյա Մոնթե Մելքոնյանն էր։

Սցենարի վերնագիրը «Հերոս» էր, սակայն դա աշխատանքային էր և հետագայում այն վերափոխվել է «Ես կվերադառնամ»։ Սա Մոնթեի պատերազմի դաշտում ասված խոսքերից էր։ Այս տողերը խորհրդանշում են վերադարձը բոլոր պանդուխտ հայերի։

Գործող կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդիսանում են 3 անձ։ Դասարանից երկու աշակերտ և ուսուցիչը։ Նույն հերոսները հանդես են գալիս նաև եկեղեցում՝ Մոնթեի պատկերացումներում։

  • Մոնթե – Պատանի, ով ծնողների հետ Արևմտյան Հայաստանում 13 տարեկանում շրջելուց հետո անընդհատ երազում էր ազատ հայրենիքի մասին։ Մտովի միշտ հայրենիքում էր, ստեղծում էր իր պատմությունները, իր հարցերը և իր պատասխանները։ Նա էր, որ հետագայում պիտի գար ու դառնար շատ շատերի ոգեկոչն ու մարտիկի իդեալը։ Նա ապագա հերոս էր, շատ համեստ, հայրենիքի կարոտը սրտում։
  • Միսթր Ջոնս – Ուսուցիչը 70-ականների Ամերիկայի Միացյալ Նահանգների ինտիլիգենցիայի վառ ներկայացուցիչ է, ով խոսում է այդ տարիներին այնպիսի թեմաներով, որոնցից են օրինակ ցեղասպանությունները՝ մասնավորապես Հայոց ցեղասպանությունը։ Նա խելացի է, դասարանցիների պատկերացրած ամենախելացի մարդն աշխարհում, ով ամեն ինչ գիտի։
  • Թոմ – Նա յուրատեսակ պատանի է, ում ամեն ինչ հետաքրքիր է, սիրում է քիթը ամեն տեղ խոթել, ամեն ինչ իմանալ։
  • Երեխաներ – Հերթական դասարանցիներ, ովքեր հետագայում դառնալու էին սովորական մասնագետներ։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր - Ներսես Մանուկյան
  • բեմադրող օպերատոր - Սամվել Պողոսյան
  • պրոդյուսերներ - Արման Գասպարյան, Արթուր Հարությունյան
  • կոմպոզիտոր - Արա Գևորգյան
  • հնչյունային ռեժիսոր - Արթուր Գրիգորյան

Դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Մարգարյան - ուսուցիչ, վարդապետ
  • Աշոտ Ախոյան - Մոնթե
  • Վահան Հակոբյան - Թոմ

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Կալիֆորնիայի դպրոցներից մեկում սկսվում է պատմության դասը։ Ուսուցիչը գրատախտակին գրում է "ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈւՆ, 1915": Աշակերտներից մեկը շատ հետաքրքրասերներն էր և սկսեց տարբեր հարցերով պարզել, թե ովքեր են հայերը։ Դասարանում կար նաև մի տղա, ով կախել էր գլուխը և նայում էր իր առջև դրված գրքին։

Դեպքերը տեղափոխվում են 1915 թվական՝ Արևմտյան Հայաստան։ Եկեղեցու բակում վարդապետն անցկացնում էր հերթական դասը։ Նրանց մեջ էլ կար մի հետաքրքրասեր, ով հարցերով անընդհատ փորձում էր իմանալ ամեն ինչ։ Վարդապետն էլ պատմում էր հայերի և թուրքերի հարաբերությունների և դեռ վաղուց սկսված ոճիրի մասին։ Նա խոսում էր օտարազգի մեծանուն դեմքերի արտահայտություններով։ Հայ ազգի մեծ ու անձնվեր լինելու մասին խոսելուց հետո դրա տրամաբանական շարունակությունը եղավ Այբուբենի արտասանությունը։ Եվ կատարվեց այն, ինչ կատարվեց 1915-ին միլինավոր հայերի հետ։ Այբուբենը նրանց շուրթերին կոտորվեցին։

Վերադառնում ենք նորից Կալիֆորնիա։ Դասարանում տղան գլուխը կախ շարունակում էր նստած մնալ։ Դասն ավարտվել էր և նա դասարանում միայնակ էր։ Դուռը բացվեց և ուսուցիչը մտավ ներս։ Մոտեցավ սեղանին և վերցրեց մատյանը, որը մոռացել էր վերցնել դասն ավարտելուց հետո։ Հանկարծ նա տեսավ տղային և հարցրեց, թե ինչու տուն չի գնացել։ Տղան շարունակում էր լուռ նայել մի կետի։ Մոտենալով ուսուցիչը նորից հարցրեց։ Տղան սթափվեց, նայեց ուսուցչին։

-Ինչու՞ դու դեռ տուն չես գնացել Մոնթե։

Տղան բարձրացավ տեղից խորիմաստ նայեց ուսուցչին և արդեն հայերենով ասաց.

-Հա տուն, հայրենի տուն։

Ուսուցչի վերջին հարցից պարզ է դառնում, որ սա այն տղան էր, ով հետագայում վերադառնալու էր հայրենիք և ազատագրելու էր պատմական հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի Սաունդթրեքը - Արա Գևորգյան - Remember

Ֆիլմը Յութուբում