Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ
անգլ.՝ I Know What You Did Last Summer
ՀեղինակԼոիս Դանքան
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրթրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչLittle, Brown and Company
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1973
OCLC640901

«Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» (անգլ.՝ I Know What You Did Last Summer), ամերիկացի գրող Լոիս Դունկանի վեպը երիտասարդական թրիլլեր ժանրում, որը լույս է տեսել 1973 թվականին[1]։ 1997 թվականին թողարկվել է համանուն էկրանավորումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսուհին՝ Ջուլի Ջեյմս անունով դեռահաս աղջիկը, խորհրդավոր հետապնդողից գրություն է ստանում, որում ասվում է, որ անհայտ անձը տեղյակ է անցած ամռանը Ջուլիի հետ տեղի ունեցած իրադարձությունների մասին. նա ընկերների՝ Ռեյ Բրոնսոնի, Բարի Քոքսի և Հելեն Ռիվերսի հետ վրաերթի է ենթարկել մի փոքրիկ տղայի, որը մութ գիշերն անցնում էր լեռնային ճանապարհով։ Բայց ամենասարսափելին այն է, որ տղաները փախել են հանցագործության վայրից։ Նրանք միմյանց երդվում են պահել այդ գաղտնիքը ցմահ։

Ինչպես էլ որ լինի, չորս դեռահասներից յուրաքանչյուրին հետապնդողն սկսում է ուղարկել անցյալի մեղքերի մասին հիշեցումներ։ Սարսափելի նկարներ, թերթերից կտրված տառերով նամակներ, վախեցնող հեռախոսազանգեր։ Այժմ դեռահասների առջև բարդ խնդիր է դրված՝ իմանալ, թե ով և ինչպես է ականատես եղել իրենց հանցագործությանը, քանի դեռ այդ մարդը չի անցել ավելի լուրջ գործողությունների։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի մոտիվներով նկարահանվել է «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» կուլտային երիտասարդական թրիլլերը՝ «Ճիչ» եռապատման հեղինակ Քևին Ուիլյամսոնի սցենարով։ Անձամբ գրողը բացասաբար է արտահայտվել էկրանավորման մասին[2]։

Ի տարբերություն ֆիլմի` վեպում դեռահասները մեքենայով հարվածում են ոչ թե մեծահասակ տղամարդու, այլ երեխայի (վեպի հեղինակ Լոիս Դունկանի գրվածքում 1989 թվականին սպանվել է 18-ամյա աղջիկը, որին գտել են սեփական մեքենայում գլխին գնդակահարված վիճակում)։ Բացի այդ, ֆիլմի համար հորինվել է մարդասպանի իմիջը, փոխվել են գործողության վայրն ու ժամանակը, ավելացվել է ավելի շատ բռնություն, արյուն և դաժանություն. վեպում հերոսներից ոչ մեկը չի զոհվել և գրեթե չի տուժել պատմածից։

Հարկ է նաև նշել, որ գրքում ողբերգությունը Ջուլիին փոխում է դեպի լավը, որպեսզի խուսափի ծանր մտքերից, աղջիկն իր ամբողջ կյանքը նվիրում է համալսարանում ուսմանը, և դառնում լավագույն ուսանողուհիներից մեկը, այն դեպքում, երբ դպրոցում նա սովորել էր միջակ։ Տեսարաններից մեկում Ջուլիի մայրն ասում է. «Ի՞նչ եղավ քեզ հետ։ Չես զանգում, չես գրում... Հայրդ, երևի, դագաղում շուռ է գալիս»։ Նույն տեսարանում կինն ասում է, որ ստացել է դստեր գնահատականները, ինչին աղջիկը պատասխանում է. «Դժվար տարի էր»։ Մինչ այդ նա տնտղում էր իր պատվոգիրներն ու գովասանաթերթերը, որոնք ստացել էր դպրոցում սովորելու տարիներին։

Բացի այդ, գրքում Բարին Հելենի հանդեպ ոչ մի զգացմունք չունի, նա պատրաստվում էր թողնել աղջկան, նախքան նա կարժանանար «Հինգերորդ ալիքի ոսկե աղջկա» տիտղոսին և կդառնար տեղական հեռուստատեսության և եղանակի տեսության հաղորդավարը։ Գրքում Բարին ներկայացված է ավելի սառը և շրջահայաց երիտասարդ, իսկ աղջիկների հետ հարաբերություններում՝ էգոիստ։

Գրքում Ռեյը շիկահեր է, իսկ ֆիլմում՝ սևահեր։ Վեպում Ջուլին ունի շիկակարմիր մազեր, իսկ Էլզան՝ Հելենի քույրը, տառապում է գիրությունից։ Ի վերջո, գրքում կերպարներից ոչ մեկը չի մահանում, բայց Քոլինգսվորթ Ուիլսոնի՝ Բարիի վրա հարձակումից հետո հավանականություն կա, որ Բարին հաշմանդամ կմնա, թեպետ երիտասարդը ենթարկվել է վիրահատության, որի ժամանակ բժիշկները նրա ողնաշարից հանել են փամփուշտը։

Էկրանավորմանը հեղինակի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկումից հետո Լոիս Դունկանը վրդովված է եղել այն փոփոխություններից, որոնք կինոնկարի ստեղծողները կատարել են նրա պատմության մեջ․

Ես խանդավառ տրամադրություն ունեի, քանի դեռ չնստեցի կինոթատրոնի բազկաթոռին՝ պոպկորնի տուփով հանդերձ, և հայտնաբերեցի, որ Հոլիվուդն իմ պատանեկության սասպենս-պատմությունը վերածել է սլեշերի։ Գործողությունների վայրը Նյու Մեքսիկոյի լեռներից տեղափոխվել է արևելյան ափի ձկնորսական գյուղ։ Իսկ խենթ ձկնորսը, որը չի եղել իմ գրքում, կարող էր սպանել իմ կերպարներին իր սառցե կեռով։ Առաջին բանը, որ ես արեցի, երբ դուրս եկա կինոթատրոնից, զանգահարելն էր իմ դստերը՝ Քերիին։ Ես խնդրեցի, որ իմ թոռներին թույլ չտա դիտել այն։
- Լոիս Դունկան

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» ֆիլմի թողարկմանը զուգահեռ վաճառքի է հանվել համանուն վեպը։ Հարկ է նշել, որ Լոիս Դունկանը ոչ մի կապ չունի դրա հետ։ Այն գրել է Թրեյ Քելոուեյը և շարունակվել է ոչ թե վեպում, այլ հենց առաջին ֆիլմում պատմած պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]