Ենի Վալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենի Վալ
Բնօրինակ անուննորվ.՝ Jenny Hval
Նաև հայտնի է որպեսRockettothesky
Ծնվել էհուլիսի 11, 1980(1980-07-11)[1] (43 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[2]
Երկիր Նորվեգիա
Ժանրերավանգարդ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, գրող և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2006-ից
ԼեյբլTrust Me Records, Rune Grammofon, Sacred Bones Records
ԿրթությունՄելբուրնի համալսարան
Պարգևներ
Կայքjennyhval.com
 Jenny Hval Վիքիպահեստում

Ենի Վալ (նորվ.՝ Jenny Hval, հուլիսի 11, 1980(1980-07-11)[1], Օսլո, Նորվեգիա[2])[3], նորվեգացի երգչուհի, երգերի հեղինակ և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենի Վալը ծնվել է 1980 թվականի հուլիսի 11-ին Օսլոյում։ Մելբուրնի համալսարանում սովորել է ստեղծագործական գրովոր խոսք, իսկ Օսլոյի համալսարանում՝ գրականություն[4]։ 1999 թվականից գրել է երգեր և արել դրանց դեմոձայնագրությունները[5]։ 2006 թվականին կատարել է իր դեբյուտը՝ Rockettothesky բեմական կեղծանունով թողարկելով To Sing You Apple Trees ալբոմը, որի համար ներկայացվել է Spellemannprisen («Գրեմմիի» նորվեգական տարբերակը) մրցանակի «Տարվա սկսնակ»[6]։ Երկու տարի հետո Ենի Վալը թողարկել է իր երկրորդ սկավառակը, որ կրում էր Medea խորագիրը և Նորվեգիայի հիթ-շքերթում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը[7]։ Դրան հետևում է Viscera սկավառակը, որ նա իր անունով թողարկում է 2011 թվականին։ Կիթառահար Հովար Վոլդենի (Håvard Volden) հետ միասին ստեղծելով Nude on Sand ֆոլկ-դուետը՝ Ենի Վալը ձայնագրում է համանուն ալբոմը (2012)։ Նրա չորրորդ՝ Innocence Is Kinky ալբոմի պրոդյուսերն է եղել Ջոն Պերիշը[4]։

Երաժշտությունից բացի Ենի Վալն զբաղվում է նաև գրականությամբ ու լրագրությամբ։ 2009 թվականին հրատարակվել է նրա Perlebryggeriet վեպը, որ ներկայացվել է Սյորլանի գրական մրցանակ[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rockettothesky կեղծանունով
Իր անունով
Այլ կատարողների հետ համատեղ

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006Cigars
  • 2015Soft dick rock – սահմանափակ հրատարակություն 299 օրինակով միակողմանի վինիլի վրա, պարունակում է «Safe» երգը[13]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Perlebryggeriet (2009)
  • Inn i ansiktet (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1046301845 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Kleppo, Kristine. (2009 թ․ նոյեմբերի 8). «Rocket to earth» (նորվեգերեն). ABC Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 «bio» (անգլերեն). jennyhval.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  5. «demos 1999-2006» (անգլերեն). jennyhval.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Her er årets Spellemann-vinnere» (նորվեգերեն). VG Nett. 2007 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  7. «Rockettothesky - Medea» (անգլերեն). norwegiancharts.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Sørlandets litteraturpris 2010» (նորվեգերեն). Sørlandets litteraturpris. 2010 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  9. Phonophani ‎– Kreken
  10. «Discography - Hayden Powell». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. Alog ‎– Unemployed
  12. Jenny Hval ‎– Soft dick rock
  13. Jenny Hval ‎– Soft dick rock