Եղիր լավագույնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագահ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը ուսանողների հետ Օվալաձև աշխատասենյակում նախաձեռնության հայտարարության ժամանակ
"Եղիր լավագույնը"-ի լոգոն

«Եղիր լավագույնը», հանրային իրազեկման քարոզարշավ, որը ստեղծել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը, որը կենտրոնանում է երիտասարդության տարբեր խնդիրների վրա՝ հիմնականում ինտերնետ-հալածանքի դեմ[1]։

Քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանյա Թրամփը հանդես եկավ նախաձեռնությամբ և որպես քարոզարշավի անվանում ընտրեց «Եղիր լավագույնը»։ Թրամփն ասել է, որ ինքը պատրաստ է քննադատության[2][3]։ Նա պաշտոնապես ներկայացրեց քարոզարշավը 2018 թվականի մայիսի 7-ին։ Սպիտակ տան Վարդերի այգում իր ելույթից հետո նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հռչակագիր, որը մայիսի 7-ը հայտարարեց «Եղիր լավագույնը»-ի օր[4][5][6]։ Ի տարբերություն նախորդ առաջին տիկնանց քաղաքական նախաձեռնությունների (օրինակ՝ Միշել Օբամայի՝ «Արի շարժվենք!» քարոզարշավն ընդդեմ մանկական գիրության կամ Նենսի Ռեյգանի «Ուղղակի ասա ոչ թմրամիջոցներին» քարոզարշավի, «Եղիր լավագույնը» լայն շրջանակ ունի։ Նախաձեռնությունը կենտրոնանում է ֆիզիկական և էմոցիոնալ բարեկեցության վրա, ինչպես նաև պաշտպանում է կիբերհարձակումից և օփիոիդների չարաշահումից[7]։

Նախաձեռնությունը սկսվեց շատ դանդաղ մեկնարկով, քանի որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց Թրամփը երիկամի վիրահատության ենթարկվեց։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նա հանրությանը չի ներկայացել[8]։ 2018 թվականի հուլիսի 24-ին նա այցելեց Մոնրո Քարել կրտսերի մանկական հիվանդանոց՝ Վանդերբիլթում, Նեշվիլում, Թենեսիում և խոսեց նորածնային հանման համախտանիշ ունեցող երեխաների մասին[9]։ 2018 թվականի օգոստոսի 6-ին նա թվիթերում գրեց. «Այս ամիս #Backtoschool է շատ երիտասարդների համար։ Երբ սկսեք նոր տարին, ինչպե՞ս եք լինելու լավագույնը։ #BeBest»[10]: Վաշինգտոնից դուրս, 2018 թվականի օգոստոսի 20-ին նա ելույթ է ունեցել կիբերհարձակման գագաթնաժողովում[11]։

Նախաձեռնության առաջին տարվա ընթացքում նա նաև հանդես եկավ Օկլահոմայում, Վաշինգտոն նահանգում և Նևադայում անցկացվող միջոցառումների ժամանակ։ Նա նաև տարածել է «Be Best» քարոզարշավը արտերկրում՝ Գանա, Մալավի, Քենիա և Եգիպտոս կատարած ուղևորությունների ժամանակ[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավն ուղեկցվել է բրոշյուրով, որը գովազդվել է որպես "առաջին տիկին Մելանյա Թրամփի" կողմից գրված[13]։  Գրագողության մեղադրանքներն աճում էին, ինչին նրա գրասենյակն արձագանքեց մամուլի նախազգուշացմամբ՝ հարցը լուսաբանելու համար[14]։ Գրագողության մեղադրանքներից հետո Սպիտակ տան կայքը փոխել է տեքստը՝ դարձնելով "Առևտրի դաշնային հանձնաժողովի բրոշյուր, որը հովանավորում է առաջին տիկին Մելանյա Թրամփը"[15]: Փաստերի ստուգման Snopes կայքը գտել է գրագողության մեղադրանքը կեղծ է՝ ասելով« Մելանիա Թրամփը չի պնդել, որ ինքն է գրքույկը գրել, և նա ներկայացրել է գրքույկի մի փոքր վերանայված տարբերակի ներածությունը»։

«Be Best» կարգախոսը քննադատվել է ակնհայտ քերականական սխալ ունենալու համար, քանի որ այնտեղ բացակայում է «the» հոդը և այն պետք է լիներ որպես «Be the Best»[16][17][18][19]:The Guardian-ը նշել է, որ տիկին Թրամփի մայրենի լեզուն՝ Սլովեներենն առհասարակ չի օգտագործում ստացական հոդեր[20] և ենթադրել է, որ արդյո՞ք այդ ամենը հանդիսանում է Միշել Օբամայի՝ «Be Better» արտահայտությանը գերազանցելու փորձ, թե ոչ։ Տիկին Թրամփի ավագ խորհրդական Ստեֆանի Ուինսթոն Վոլկոֆը կարգախոսն անվանել է «անգրագետ» և առաջ քաշել այլընտրանքային կարգախոս՝ «Առաջին հերթին երեխաները» (Children First), որը առաջին տիկինը մերժել է ամուսնու՝ «Առաջին հերթին Ամերիկա» (America First) կարգախոսի հետ նմանությունների պատճառով[21]։

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Մելանյա Թրամփի «Be Best» կարգախոսը լայն ճանաչում է ստացել թվիթթերում՝ նախագահ Թրամփի կողմից կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգին ուղղված քննադատական թվիթից հետո[22][23]։ Մի քանի լրատվամիջոցներ նշել են, որ Մելանյա Թրամփը քննադատել է իրավական հարցերով փորձագետ Պամելա Կարլանին այն հետո, երբ վերջինս հիշատակել է Թրամփի դեռահաս որդուն՝ Բարոնին իմպիչմենտի հետաքննության շրջանակներում ցուցմունք տալու ժամանակ[22][24][25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Melania Trump | Biography & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. Rogers, Katie; Davis, Julie Hirschfeld; Haberman, Maggie (2018 թ․ օգոստոսի 17). «Melania Trump, a Mysterious First Lady, Weathers a Chaotic White House». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Wise, Justin (2018 թ․ օգոստոսի 17). «Trump tried to dissuade Melania from 'Be Best' anti-bullying campaign: report». The Hill. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Melania Trump unveils 'Be Best' campaign for children». BBC News. 2018 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  5. Rocha, Veronica; Wagner, Meg (2018 թ․ մայիսի 7). «Melania Trump speaks: Live updates». CNN. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  6. Pappas, Alex (2018 թ․ մայիսի 7). «Melania Trump unveils 'Be Best' initiative to help kids». Fox News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  7. McCammon, Sarah (2018 թ․ մայիսի 7). «First Lady Melania Trump Unveils 'Be Best' Campaign, Focusing On Children». NPR. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  8. McCammon, Sarah (2018 թ․ հունիսի 7). «One Month Later, What's Become Of Melania Trump's 'Be Best' Campaign?». NPR. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  9. Bennett, Kate (2018 թ․ հուլիսի 24). «Melania Trump pushes 'Be Best' initiative with trip to Nashville». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  10. Stewart, Chelsea (2018 թ․ օգոստոսի 8). «Melania Trump's Tweet About "Be Best" Back-To-School Tips Totally Backfired». Elite Daily. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  11. Phelps, Jordyn (2018 թ․ օգոստոսի 20). «First lady Melania Trump speaks out against cyberbullying». ABC News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Melania Trump marked one year of 'Be Best.' What is it, and what has it accomplished?».
  13. Smith, David (2018 թ․ մայիսի 8). «Melania Trump in new plagiarism row over online safety pamphlet». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  14. Rogers, Katie (2018 թ․ մայիսի 8). «As Melania Trump Faces Plagiarism Claims, Her Staff Lashes Out at News Media». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  15. Seipel, Brooke (2018 թ․ մայիսի 8). «Melania Trump 'Be Best' pamphlet was first published by Obama's FTC». The Hill. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  16. Schwedel, Heather (2018 թ․ մայիսի 7). «"Be Best" Has to Be Bad on Purpose, Right?». Slate. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  17. Kwong, Jessica (2018 թ․ մայիսի 7). «What does 'Be Best' mean? Melania Trump unveils a new initiative aimed at helping children». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  18. Waldman, Katy (2018 թ․ մայիսի 8). «The Childlike Strangeness of Melania Trump's "Be Best" Campaign». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  19. «Melania Trump's new initiative needs a new name». San Francisco Chronicle. 2018 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. Hill, Tim (2018 թ․ մայիսի 8). «'Be Best': does Melania Trump's oddly named initiative break the laws of grammar?». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  21. Fox, Emily Jane (2019 թ․ փետրվարի 7). «"I Am Disgusted": Behind The Scenes of Trump's Increasingly Scrutinized $107 Million Inauguration». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  22. 22,0 22,1 Gstalter, Morgan (2019 թ․ դեկտեմբերի 12). «Melania Trump's 'Be Best' hashtag trends after president goes after Greta Thunberg». The Hill (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  23. Virtudazo, Nica (2019 թ․ դեկտեմբերի 12). «Melania Trump Humiliation: FLOTUS Criticized After Donald Called Greta Thunberg's New Milestone 'So Ridiculous'». International Business Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  24. Silva, Christianna. «#BeBest Who? Trump Just Bullied 16-Year-Old Climate Activist Greta Thunberg On Twitter» (անգլերեն). MTV News. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  25. EST, Jenni Fink On 12/12/19 at 9:33 AM (2019 թ․ դեկտեմբերի 12). «People share Melania Trump's anti-bullying "Be Best" slogan after president mocks teenager Greta Thunberg». Newsweek. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. «Chris Cuomo: GOP protected Barron Trump, why not Greta Thunberg?Video». CNN. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.