Եղիսաբեթյան իգական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղիսաբեթյան իգական դպրոց, հիմնվել է 1870 թվականին, Ախալցխայում, Ս․ Պարզյանցի ջանքերով։ Պահպանվել է եկեղեցու եկամուտներով և ժողովրդի օժանդակությամբ։ Առաջին տարին ունեցել է միայն նախապատրաստական դասարան, 1871-1872 թվականների ուսումնական տարում՝ 3 դասարան, 5 ուսուցիչ, 65 աշակերտ, 1877-1878 թվականներին՝ 10 ուսուցիչ, 117 աշակերտ, 1881-1882 թվականներին՝ 16 ուսուցիչ, 216 աշակերտ։ Ցարական կառավարության հրամանագրով 1885 թվականին հայկական մյուս դպրոցների թվում փակվել է և բացվել 1888 թվականին (391 աշակերտ)։ 1894-1995 թվականներին ունեցել է 7 դասարան (Ա-հիմնական, Ա-զուգընթաց, Բ-հիմնական, Բ-զուգընթաց և Գ, Դ, Ե)։ 1896 թվականին նորից է փակվել և բացվել է 1905 թվականին։ 1907-1908 թվականներին ունեցել է 500 աշակերտ։ 1911-1912 թվականներին գործել է որպես հնգամյա դպրոց։ Դասավանդվել են հայերեն, ռուսերեն, թվաբանություն, հայոց պատմություն, Ռուսաստանի պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, երգեցողություն, գեղագիտություն, կար ու ձև և այլն։ Գոյատևել է մինչև 1921 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 507