Եղիշե Չարենցի պատեֆոն
Եղիշե Չարենցի պատեֆոն | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' |
Եղիշե Չարենցի պատեֆոն, պատեֆոն, որը պատկանել է Եղիշե Չարենցին։ Գտնվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին, Եղիշե Չարենցի ձերբակալությունից հետո, նրա կինը՝ Իզաբելլա Կոդաբաշյանը, երեխաների ապրուստը հոգալու համար խնդրում է Ռեգինա Ղազարյանին վաճառել Չարենցի պատեֆոնը՝ ինը ձայնապնակներով։ Այդ ժամանակ Ռեգինան բնակվում էր Անժելա Մկրտումյանի տանը։ Չարենցի անտիպ ձեռագրերը թաքցնելուց հետո, Ռեգինան զգում է գլխին կուտակվող սև ամպերը, և հեռանում է Մոսկվա։ Պատեֆոնը մնում է Անժելա Մկրտումյանի մոտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռեգինան վերադառնում է Երևան, հետաքրքրվում և տեղեկանում է, որ Անժելան մահացել է, իսկ պատեֆոնը մնացել է նրա եղբոր՝ Ալբերտ Մկրտումյանի մոտ[1]։
1999 թվականի սեպտեմբերին Չարենցի պատեֆոնը հայտնվում է Երևանի Վերնիսաժում, որը վաճառքի էր հանել Ալբերտ Մկրտումյանը։ Ռեգինայի բարեկամ Հրանտ Բաբայանը պատահաբար տեսնում է պատեֆոնը և տեղեկանալով, որ այն Չարենցին է, գնում է պատեֆոնը և նվիրում Ռեգինային, որն էլ այն հանձնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9