Գրամոֆոն
Գրամոֆոն (հունարեն՝ γράμμα - ձայնագրություն, հունարեն՝ φωνή - ձայն), ձայնասկավառակից ձայնի մեխանիկական վերարտադրման սարք։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրամոֆոնը Թոմաս Էդիսոնի 1877 թվականին հնարած ֆոնոգրաֆի կատարելագործված տեսակն է, որը նույն թվականին պատենտավորել է Էմիլ Բերլիները։ Իր ստեղծման սկզբնական շրջանում գրամոֆոնը ֆոնոգրաֆի նման նաև ձայնագրող սարք էր։ Ի տարբերություն ֆոնոգրաֆի այստեղ ձայնագրման և վերարտադրության համար գլանի փոխարեն օգտագործվում է կաուչուկե կամ էբոնիտե սկավառակ։ Հետագա տարիներին գրամոֆոնի կատարելագործման շնորհիվ հնարավոր եղավ ձայնարկման բարձր որակ ստանալ։ 1940-ական թվականներին հայտնի էր գրամոֆոնի առանց ձայնափողի տարբերակը (անվանումը արտադրող ֆիրմայի անունից՝ Պատե)։
Կազմություն և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է սկավառակը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից՝ ասեղնակիր մեմբրան և ձայնափող։ Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժվելիս ասեղի ծայրը տատանվում է, այդ տատանումները փոխանցվում են մեմբրանին, որի ճառագայթած ձայնային տատանումները ուժեղացվում են ձայնափողի միջոցով[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 201)։ |