Եղեգնամոր վանք
Եղեգնամոր վանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք, եկեղեցի և ավերակներ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կաղզվան |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | չի գործում |
Ներկա վիճակ | կիսավեր |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 11-րդ դար |
Հիմնադրված | 11-րդ դար |
![]() | |
![]() | |
Եղեգնամոր վանք, հայկական վանական համալիր պատմական Այրարատ նահանգի Գաբեղյանք գավառում։ Այսօր գտնվում է Թուրքիայի Կարսի մարզի Կաղզվանի շրջանի Չանգլի գյուղում[1]։ 1920 թվականին թուրքերի արշավանքի հետևանքով լքվել է և ավերվել։ Եկեղեցին օգտագործվում է որպես գյուղական ընդհանուր պահեստ։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու վրա պահպանվել են երկու վրացատառ արձանագրություն։ Դրանցից մեկը արևմտյան վերնաճակատին է և 1362 թվականին է արվել։ Մյուսը հարավային հատվածում է՝ քիվի տակ։ Գրված են երկու անուն՝ Մոլա Զիբիադա և Ռուբեն։ Ցավոք այդ անունները ոչինչ չեն ասում շինարարության մասին։ Եկեղեցին հայ քաղկեդոնական է։ Տարածքում պահպանվել են հայկական գերեզմաններ, որոնցից մեկը 989 թվականի է, մյուսը՝ 1024: Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին լքվել է։ Այսօր օգտագործվում է որպես ձիանոց։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղեգնամոր եկեղեցին կառուցվել է այն վայրում, որը եղել է Մամիկոնյանների հսկողության ներքո։ Սակայն 9-րդ դարում այն անցնում է Բագրատունիներին։ 19-րդ դարավերջին գյուղը դեռևս հայաբնակ էր. տեղաբնակները եկեղեցին անվանում էին Սուրբ Աստվածածին։ Այսօր գյուղը քրդաբնակ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Armenian Architecture - VirtualANI - The church of Çengelli»։ www.virtualani.org։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18