Եղբայր (ֆիլմ, 1982)
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Թեյմուրազ Բաբլուանի |
Սցենարի հեղինակ | Թեյմուրազ Բաբլուանի |
Երաժշտություն | Յակով Բոբոխիձե |
«Եղբայր» (վրաց.՝ ძმა), 1982 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ-դրամա, որը ստեղծվել է «Վրաստան-ֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Թեյմուրազ Բաբլուանին իր իսկ սցենարով[1]։ Այս ֆիլմի համար Թեյմուրազ Բաբլուանին արժանացել է մրցանակի Տալլինի համամիութենական կինոփառատոնում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություններ տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին։ 1905 թվականի հեղափոխությունը պարտություն է կրել։ Ֆիլմի գլխավոր հերոս Գիոն եղել է ընդհատակային և նույնպես մասնակցել է հեղափոխությանը։ Ցարական իշխանությունը դրա համար նրան դատապարտել է 25 տարվա ազատազրկման։
Ութ տարվա բանտարկությունից հետո Գիոն կարողանում է փախչել տաժանավայրից։ Այն ժամանակ, երբ նա գտնվում էր բանտում, նրան մեծ դժբախտություն է պատահել․ զոհվել էին նրա կինն ու դուստրը։ Գիոն ամեն ինչում մեղադրում է ցարիզմին և որոշում է իր ողջ գիտակցական կյանքում վրեժխնդիր լինել ժանդարմներից։ Գիոյին միանում է նաև նրա եղբայրը, միասին նրանք գնում են լեռները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արչիլ Սամխարաձե – Բեկար
- Լևան Թուրմանիձե – Գիո
- Օթար Մեգվինեթուխուցեսի – Պագավա
- Շոթա Նոզաձե – հայր
- Թեյմուրազ Դոլիձե – բժիշկ
- Լևան Պիլպանի
- Գիվի Չուգուաշվիլի
- Մեդեա Նեմսիցվերիձե
- Սոսո Ջաչվլիանի
- Ամիրան Ամիրանաշվիլի
- Լևան Ջափարիձե
- Պրիդոն Գուլեդանի
- Գելա Օթարաշվիլի
- Գուրամ Պիրցխալավա
- Ամիրան Թակիձե
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Թեյմուրազ Բաբլուանի
- Ռեժիսոր՝ Թեյմուրազ Բաբլուանի
- Ռեժիսորի օգնական՝ Ռոման Սևերյանովիչ Չիչուա
- Օպերատոր՝ Վիկտոր Անդրիևսկի
- Կոմպոզիտոր՝ Յակով Բոբոխիձե
- Բեմադրող նկարիչ՝ Նուգզար Բայդարաշվիլի
- Հնչյունային ռեժիսոր՝ Գարրի Կունցև
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ, 1981—1982
- Թբիլիսի, «Վրաստան-ֆիլմ»
- Դրամա, պատմական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ
- Գունավոր, ստերեո, 80 րոպե
- Բնօրինակ լեզու՝ վրացերեն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը մրցանակ և դիպլոմ է ստացել Թեյմուրազ Բաբլուանիի ռեժիսորական դեբյուտի համար 1982 թվականին Տալլինում կայացած համամիութենական կինոփառատոնում (ՀԿՓ-82)։
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին, իսկ էկրան է բարձրացել 1982 թվականին։
Այլ անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անվանումը լատինատառ՝ Dzma
- Ռուսերեն անվանում՝ Брат
- Ռուսերեն անվանումը լատինատառ՝ Brat
- Անգլերեն անվանում՝ Brother
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|