Jump to content

Եկատերինյան տաճար (Կրասնոդար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինյան տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար և տեսարժան վայր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդար
Հասցեг. Краснодар, ул. Коммунаров, 52
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատինոգրադի և Կուբանի թեմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածԵկատերինա Ալեքսանդրացի
ՃարտարապետIvan Klementievitch Malherbe?
Ճարտարապետական ոճռուսական ոճ և ռուս-բյուզանդական ճարտարապետություն
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Saint Catherine Cathedral (Krasnodar) Վիքիպահեստում
kubansobor.ru

Սուրբ Եկատերինյան տաճար (ռուս.՝ Свято-Екатерининский собор), Եկատերինյան և Կուբանյան թեմի մայր տաճար Կրասնոդարում։ ։

Տաճարը որոշեցին կառուցել 1889 թվականի հոկտեմբերի 17-ին ցարական գնացքի վթարից մեկ տարի անց , երբ ընտանիքի անդամները հրաշքով կենդանի մնացին։ Վթարից կարճ ժամանակ առաջ կայսր Ալեքսանդր III-ը կնոջ և որդիների հետ այցելեց Եկատերինոդար։ Ցարական ընտանիքի մահից փրկվելու պատվին որոշվեց Եկատերինոդարում կառուցել վեհասքանչ տաճար յոթ գահակալներով։ Հիմնական գահը պետք է նվիրված լիներ սուրբ Եկատերինային, իսկ մյուսները ընտանիքի երկնային հովանավորներին, Մարիային, Նիկոլային, Գեորգիին, Միխայիլին, Քսենիային և Օլգային։

Տաճարի հիմքերը դրվեցին 1900 թվականի ապրիլի 23-ին Եկատերինինյան հրապարակում, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր 1814 թվականին կառուցված և հնացած փայտե սուրբ Եկատերինայի եկեղեցին։ Նախագծի վրա աշխատել էր տեղացի ճարտարապետ Իվան Մալգերբը։ Միջոցների բացակայության պատճառով շինարարությունը հաճախակի դադարեցվում էր։ Վերջապես 1914 թվականի մարտի 24-ին Եկատերինոդարի քաղաքագլուխ Միխայիլ Սկվորիկովի ակտիվ մասնակցության շնորհիվ տաճարի շինարարությունն ավարտվեց և կայացավ գլխավոր գահի հանդիսավոր օծումը[1]։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Եկատերինյան տաճարի գերեզմանատանը թաղվեցին Սպիտակ շարժման ակտիվ մասնակիցներ, գեներալ Ալեքսեևը, գնդապետ Միոնչինսկին, գեներալ լեյտենանտ Տիմանովսկին։

1922 թվականին եկեղեցին դարձավ բարենորոգված և նույն տարում Պովոլժեի սովահարներին օժանդակության պատրվակով թալանվեց։ 1930-ական թվականներին աղյուսների համար եկեղեցին պատրաստվում էին պայթեցնել։ Ճարտարապետ Մալգերբիին հաջողվում է հանձնաժողովին համոզել տաճարի քանդման աննպատակահարմարության հարցում։

1934 թվականի հունիսի 26-ին բարենորոգված թեմի ղեկավարությունը հայտարարում է , որ համայնքը չի կարող գոյատևել փոքրաթիվության պատճառով։ Տաճարը վերածվեց պահեստի, իսկ զանգերը հանվեցին վերաձուլման նպատակով։

Ժամերգությունները վերսկսվեցին 1942 թվականին գերմանական զորքերի կողմից Կրասնոդարի օկուպացիայի ժամանակ, սակայն միաժամանակ այստեղ գտնվում էին պահեստները։ Տաճարը սկսեց լիարժեք գործունեություն ծավալել 1944 թվականին երբ Կրասնոդարն ազատագրվեց գերմանական զորքերից։ Սակայն կողմնասեղանների անունները փոխվեցին, Ուսպենսկի, Վոսկրեսենսկի, Բլագովեշչենսկի, Սերգիևսկի, Վարվարինսկի։ Կողմնասեղաններից գլխավորի անունը մնաց նախկինը, Եկատերինյան։

1988 թվականին Ռուսական մկրտության 1000- ամյակի տոնակատարությունների հետ կապված Եկատերինյան տաճարում սկսվեցին վերակառուցման աշխատանքներ իրականացվել։ Նույն երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ սկսեցին ղողանջել զանգերը։

2011 թվականի վերջերից մինչև 2012 թվականի ապրիլը իրականացվեց գլխավոր գմբեթի վերակառուցումը, այն պատվեց նրբաթերթ ոսկով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Свято-Екатерининский кафедральный собор в г. Краснодар
  2. «Купол Свято-Екатерининского собора в Краснодаре покроют золотом». Արխիվացված է օրիգինալից 2018-03-12-ին. Վերցված է 2018-07-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]