Եկատերինա Դոսպալովա
Եկատերինա Դոսպալովա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1932 |
Ծննդավայր | Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 4, 2001 (68 տարեկան) |
Մահվան վայր | Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ |
Եկատերինա Նիկոլաևնա Դոսպալովա (ռուս.՝ Екатерина Николаевна Доспа́лова, հոկտեմբերի 22, 1932, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 2001, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան), խորհրդային ժողովրդական արհեստների նկարչուհի, Խոխլոմայի նկարչության ոլորտի մասնագետ։ ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ (1970, 1991 թվականից), ՌԽՖՍՀ Ի. Ռեպինի անվան պետական մրցանակի դափնեկիր (1969), ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1973), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 22-ին Գորկու երկաթուղու Ռազեզդ-67 կայարանում, ներկայում՝ Կիրովի մարզի Սվեչինսկի շրջանի Կապիդանցիի կայարանը, Երկաթուղայինների ընտանիքում։ Վաղ տարիքում Եկատերինա Դոսպալովայի ընտանիքը տեղափոխվել է Գորկու մարզի Սեմյոնով քաղաք[1]։
1947-1950 թվականներին Եկատերինա Դոսպալովան սովորել է Սեմյոնովոյի մասնագիտական տեխնիկական դպրոցում, որն ավարտելիս ստացել է Խոխլոմայի նկարչության վարպետի մասնաիտություն։ 1965-1970 թվականներին սովորել է փայտի մեխանիկական մշակում Սեմյոնովսկի տեխնիկումում՝ առանց արտադրությունից կտրվելու։
1956 թվականից Եկատերինա Դոսպալովան եղել է «Խոխլոմայի նկարչություն» արտադրական և գեղարվեստական միավորման նկարիչ, 1964 թվականից մինչև 2001 թվականը՝ գլխավոր նկարիչ։ Եկատերինա Դոսպալովան մշակվել է ավելի քան երկու հարյուր անուն նոր ապրանքներ, որոնք ընդունվել և ուղարկվել են արտադրության[2]։
Եկատերինա Դոսպալովան իր աշխատանքները ցուցադրել է դեկորատիվ-կիրառական արվեստի Հայրենական և արտասահմանյան խոշորագույն ցուցահանդեսներում՝ ԱՄՆ-ում, Կորեայում, Հարավսլավիայում, Արգենտինայում, Մեքսիկայում և Կանադայում[2]։ 1967 թվականին Եկատերինա Դոսպալովան եղել է ժողովրդական տնտեսության նվաճումների համամիութենական ցուցահանդեսի մասնակից և իր աշխատանքների համար պարգևատրվել է ՎԴՆԽ ոսկե մեդալով[3]։ 1967 թվականին Եկատերինա Դոսպալովան եղել է Մոնրեալի «Համաշխարհային Էքսպո-67» ցուցահանդեսի մասնակից, որտեղ զգալի հաջողություն է ունեցե[1]լ։
Եկատերինա Դոսպալովայի ստեղծած ստեղծագործությունները պահվում են Նիժնի Նովգորոդի ժողովրդական արվեստի թանգարանում, Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարանում և Սեմյոնովի պատմագեղարվեստական թանգարանում[2]։
1969 թվականին «Խոխլոմայի նկարչության ավանդույթներով կիրառական արվեստի բարձրարվեստ ստեղծագործություններ ստեղծելու համար» Եկատերինա Դոսպալովան արժանացել Է ՌԽՖՍՀ Ի. Ռեպինի անվան պետական մրցանակի[4]։
1970 թվականից Եկատերինա Դոսպալովան ընտրվել է ԽՍՀՄ խորհրդի անդամ։ 1987 թվականից Եկատերինա Դոսպալովան ընտրվել է ՌԽՖՍՀ նկարիչների միության վարչության անդամ և 1988-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ նկարիչների միության վարչության անդամ[5]։
Եկատերինա Դոսպալովան մահացել է 2001 թվականի փետրվարի 4-ին Սեմյոնով քաղաքում, թաղված է Դյակովսկու գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան (1991 թվականի հոկտեմբերի 17) - ժողովրդական գեղարվեստական արհեստների պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ անձնական ներդրման և արտադրական բարձր ցուցանիշների հասնելու համար[6]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)
- «Պատվո նշան» շքանշան
- ՎԴՆԽ ոսկե մեդալ (1967)[2][3][4][7][8][9]
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (1996 թվականի դեկտեմբերի 11) – արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[10]
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1973 թվականի ապրիլի 25)
- Նիժնի Նովգորոդի մարզի Սեմյոնովսկի շրջանի պատվավոր քաղաքացի (1994 թվականի սեպտեմբերի 22)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Ե. Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1969 թվական) – Խոխլոմայի նկարչության ավանդույթներում կիրառական արվեստի բարձրարվեստ ստեղծագործությունների ստեղծման համար
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեմյոնով քաղաքում փողոց է կոչվել ի պատիվ Եկատերինա Դոսպալովայի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Художник с большой буквы». Семёновский вестник. 21.05.2016. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Доспалова Екатерина Николаевна». Нижегородская Биографическая Энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Золотая хохлома: Доспалова Екатерина Николаевна». Нижегородская государственная областная универсальная научная библиотека имени В. И. Ленина. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 4,0 4,1 Постановление Совета Министров РСФСР «О присуждении Государственных премий в области литературы, искусства и архитектуры» / Газета «Советская Россия» от 28 декабря 1968 года
- ↑ «Доспалова Екатерина Николаевна». Художники Нижнего Новгорода. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Указ Президента Союза Советских Социалистических Республик от 17 октября 1991 года № УП-2722 «О награждении орденами и медалями СССР работников Семёновского производственного художественного объединения «Хохломская роспись» Нижегородской области»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «История создания предприятия, сведения о выдающихся мастерах и династиях, за весь период деятельности: «ЗАО Знак Почёта»». Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 25 апреля 1973 года
- ↑ Указ Президента России от 11 декабря 1996 года № 1669
- ↑ «Указ Президента Российской Федерации от 11 декабря 1996 года № 1669 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История искусства народов СССР : В 9 т. / Акад. художеств СССР, НИИ теории и истории изобразит. искусств. - М. : Изобраз. искусство, Т. 9: Искусство народов СССР 1960-1977 годов. Кн. 1 / Под ред. Б. В. Веймарна и др. - 1982 г. — 439 с.
- Русское народное искусство и его собиратели : К 55-летию отд. нар. искусства Гос. Рус. музея : Кат. выст. / Предисл. и науч. ред. И. Я. Богуславской. - СПб. : ГРМ, 1993 г. — 242 с.
- Росписи Хохломы / С. Жегалова. - Москва : Детская литература, 1991 г. — 46 с. — ISBN 5-08-001842-9
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Փետրվարի 4 մահեր
- 2001 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարչուհիներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Ռուսաստանի նկարիչների միության անդամներ