Ելիզավետա Դանիացի (1485-1555)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելիզավետա Դանիացի
Elizabeth of Brandenburg (1502) sculpture c 1530 crop.jpg
Ծնվել է հունիսի 24, 1485[1]
Ծննդավայր Nyborg Slot, Նյուբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա
Մահացել է հունիսի 10, 1555[1] (69 տարեկանում)
Մահվան վայր Բեռլին, Margraviate of Brandenburg[1]
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա
Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն royal consort
Ամուսին Joachim I Nestor, Elector of Brandenburg
Ծնողներ հայր՝ John, King of Denmark, մայր՝ Christina of Saxony
Երեխաներ Joachim II Hector, Elector of Brandenburg, Anna of Brandenburg, Elisabeth of Brandenburg, Duchess of Brunswick-Calenberg-Göttingen, Margaret of Brandenburg և John, Margrave of Brandenburg-Küstrin
Elizabeth of Denmark, Electress of Brandenburg Վիքիպահեստում

Ելիզավետա Դանիացի, Նորվեգացի, Շվեդ (գերմ. Elisabeth von Dänemark, Norwegen und Schweden։ 24 հունիսի 1485, Նյուբորգ - 10 հունիսի 1555, Բեռլին), Սկանդինավյան արքայադուստր, ամուսնանալով Իոհիմ I Նեստորի, Բրանդենբուրգի իշխանի հետ, դառնում է Բրանդենբուրգի իշխանուհին։ Նա Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի արքա Հանսի և Քրիստինա Սաքսոնացու դուստրն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխա ժամանակ, Ելիզավետան մոտ էր իր եղբոր՝ ապագա Արքան Քրիստիան II Դանիացու հետ։ Նա կարողանում էր կարդալ և գրել և՛ դանիերեն, և՛ գերմաներեն։ 1502թ․ ապրիլի 10-ին նա ամուսնացավ Իոհիմ I Նեստորի, Բրանդենբուրգի իշխանի հետ՝ կրկնակի ամուսնությամբ, որի ժամանակ ամուսնացան նաև նրա հորեղբայր՝ ապագա արքան Ֆրեդերիկ I Դանիացին և Ելիզավետայի ամուսնու քույրը՝ Աննա Բրանդենբուրգացին։ Իրենց ամուսնության առաջին 20 տարվա ընթացքում Ելիզավետան և Իոհիմը բավականին լավ հարաբերություններ ունեին, ապրում էին հարմոնիայի մեջ։ Նա հյուրընկալել է իր մորը 1507 թվականին, գնացել եղբոր՝ Քրիստիանի հարսանիքին 1515 թվականին, և հյուրընկալել վերջինիս 1523 թ.-ին։

Ռեֆորմացիայի շրջանում նրա ամուսինը Կաթոլիկ եկեղեցու հավատարիմ բռնազավթիչներից էր։

1535 թ.-ին նրա ամուսինը մահանում է։

Նրա որդու՝ Իոհիմ II Հեկտորի, Բրանդենբուրգի իշխանի ամուսնությունը Հեդվիգ Յագելլոնի հետ Ելիզավետային չեր բավարարում։ Նրա անձնական մատուռում կաթոլիկ գործողություններ էին արվում Հեդվիգի համար, Այրի իշխանուհին նույնպես երջանիկ չէր, քանի որ Հեդվիգը գերմաներեն չէր կարողանում խոսել[2]։

Ժառանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետան ուներ 5 երեխա։

  1. Իոհիմ II Հեկտոր, Բրանդենբուրգի իշխան
  2. Աննա (1507–1567), 1524 թ.-ին ամուսնացել է Ալբերտ VII-ի, Մեքլենբուրգ-Գուստրովի դքսի հետ
  3. Ելիզավետա (1510–1558), 1525 թ.-ին ամուսնացել է Էրիկ I Բրանսվիկ-Կալենբերգացու հետ
  4. Մարգարեթ (1511–1577), 1530 թ.-ին ամուսնացել է Ջորջ I-ի, Պոմերանիայի դքսի հետ
  5. Ջոն (1513–1571), Բրանդենբուրգ-Կուստրինի մարկիզ

Նախնիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128983574 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Chadwick, Owen (2003). The Early Reformation on the Continent. Oxford University Press. ISBN 0-19-926578-X. Retrieved 2009-08-30.